13:20 - 3 փաստ կեսարյան հատմամբ ծննդաբերած կանանց մասին         13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել      12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....    

09 դեկ 2016 12:45

Իբրահիմովիչը՝Մխիթարյանի գոլի մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Զարյայի» դեմ խաղում (2:0) Հենրիխ Մխիթարյանի գոլի և գործողությունների մասին:
Հայ ֆուտբոլիստը «Զարյայի» դեմ խաղում դարձել էր «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլի հեղինակ: Ուկրաինական թիմի դարպասն ուղարկած գոլը առաջինն էր Մխիթարյանի համար` «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Առաջին գոլը հրաշալի էր: Նա արագությամբ անցավ, վերահսկեց իրավիճակը և հաշվարկեց ժամանակը` մրցակցի ոտքերի միջով գնդակը գեղեցիկ կերպով անցկացնելու համար: Նա սպանեց խաղը այդ գոլով: Մխիթարյանը հիանալի աշխատանք կատարեց: Նա շատ լավ է խաղում վերջին խաղերում և ես շատ ուրախ եմ նրա համար: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ և ես հույս ունեմ և գիտեմ, որ նա այդպես կշարունակի: Շատ ուրախ եմ նրա համար», - Իբրահիմովիչի խոսնք է փոխանցել «Manchester Evening News»-ը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր