00:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 21         21:00 - Ժողովրդական 6 միջոց՝ առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար      20:45 - Հայկական շոուբիզնեսի ամենավուլգար աստղերը    

12 դեկ 2016 10:09

Ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների, Մարտունու ուղղությամբ ձեռնարկվել է երկու հակազդիչ քայլ. ԼՂՀ ՊԲ

Загрузка...
Դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ինքնաձիգերից, գնդացիրներից, «ՈՒՏՅՈՍ» տիպի զենքից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հայկական դիրքերի վրա արձակելով ավելի քան 700 կրակոց: 
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, Մարտունու պաշտպանական բնագծում ադրբեջանական զինուժը 32 անգամ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ /ՀԱՆ-17/ և 60 մմ-ոց ականանետ /8 արկ/: 
Ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Մարտունու ուղղությամբ ձեռնարկել են ընդամենը երկու հակազդիչ քայլ և շփման գոտու ամբողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր