21:00 - Զարմանալի փաստեր հղիության մասին         20:40 - 5 զարմանալի փաստ Երկրի մասին, որոնք գիտությունը չի կարողանում բացատրել.Տեսանյութ      20:20 - Չի կարելի բզկտել մեր ժողովրդին եւ չի կարելի մարդկանց հանել իրար դեմ. Սերժ Սարգսյան    

15 դեկ 2016 11:15

Գագիկ Սուրենյան. Դեկտեմբերի 18-ից սպասեք սաստիկ սառնամանիքների

Загрузка...
Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է._«Առավոտյան ժամը 07:00 դրությամբ ողջ հանրապետության տարածքում առկա է ձյան ծածկ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած լեռան Քարե լիճ հատվածում 100սմ, Ամբերդում 80սմ, Հրազդանում 56սմ, Քաջարանում 51սմ, Ապարանում 50սմ, Ամասիայում 43սմ, Ջերմուկում 40սմ, Դիլիջանում 38սմ, Արարատյան դաշտում և Երևանում 10-17սմ», հավելեով. «Դեկտեմբերի 18-ից սպասեք սաստիկ սառնամանիքների»։
Նշենք, որ  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկացմամբ՝ որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ  ճանապարհահատվածը:
Խիստ դժվարանցանելի են Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի ճանապարհները, Սարավան-Զանգեր հատվածը, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները:
Առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Բաղրամյանի, Աբովյանի, Սևանի ճանապարհները և Մեղրու լեռնանցքը: Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մերկասառույց է:
Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: 
Նախարարությունը հորդորում է վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր