21:00 - Պարզ վարժություն՝ ընդամենը 3 շաբաթում բարակ իրան ու հարթ որովայն ունենալու համար         20:45 - Էդ հեքիաթները որտեղի՞ց եք սերտում. քաղաքացին՝ «Ելք»–ի թեկնածուին.Տեսանյութ      20:30 - Ցավդ տանեմ, ես տնօրեններին բան չեմ ասել, ընգերներս են իմ համար աշխատում. Սամվել Ալեքսանյան    

18 դեկ 2016 18:27

Երևանում և Արարատյան դաշտում այս օրերի համար ռեկորդային ցածր ջերմաստիճան կգրանցվի, արտակարգ ցուրտը կպահպանվի. Գ. Սուրենյան

Ցածր ջերմաստիճանային ֆոնը և արտակարգ ցուրտ եղանակը հանրապետություն կպահպանվի առաջիկա 5 օրերին. այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, ում խոսքով՝ օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի և այս գիշեր երեկվա համեմատ կնվազի ևս 3-4 աստիճանով:
«Այսինքն՝ ստացվում է, որ մեր կանխատեսածից մի բան էլ ցածր է լինելու ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում: Երևանի ցածրադիր գոտում և Արարատյան դաշտում այս գիշեր ջերմաստիճանն առանձին հատվածներում կհասնի մինչև -2-ից -23 աստիճանի,  իսկ լեռնային առանձին հատվածներում՝ հատկապես Աշոցքում, որն ամենացուրտ  գոտին է՝ կհասնի -30-35 աստիճանի»,-ասաց նա:

Սուրենյանը նշեց, թե իրենք ներկա պահին առանձնապես օդի ջերմաստիճանի բարձրացման  միտում չեն տեսնում, քանի որ տարածաշրջանը՝ Կովկասը, արգելափակված է  անտիցիկլոնային դաշտով, որն արգելափակում է բոլոր տեսակի տաք օդային  հոսանքների ներհոսքը տարածք:

«Այսինքն՝ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 10-ից 13 աստիճանով, իսկ Աշոցքի շրջանում նորմայից ցածր է մինչև 15-16 աստիճանով: Նշեմ նաև, որ այս գիշեր Երևանում դիտվող -19-ից -20 աստիճան ցուրտը գերազանցել է մեր պատմության ընթացքում տվյալ օրը, այսինքն՝ դեկտեմբերի 18-ին երբևիցե գրանցված ամենացածր ջերմաստիճանը։ Վերջին անգամ -16 աստիճան ցուրտ եղել է 1975 թ-ին. իսկ այսօր ունեցել ենք -19-ից -20, այսինքն՝  ունեցել ենք ռեկորդային ցածր ջերմաստիճան Երևանի և Արարատյան դաշտի հատվածում»,-ասաց նա:

Սուրենյանը հիշեցրեց, որ հանրապետության ողջ տարածքում ջերմային շատ ցածր ֆոնի դեռևս ամենացուրտ գիշերն առջևում է: «Դա այսօր գիշեր պետք է լինի 18-ի լույս 19-ի գիշերը, բայց մենք արդեն արձանագրել ենք շատ ցածր ջերմաստիճաններ, մասնավորապես Աշոցքի հատվածում մինչև -30-ից -31, Գյումրիի հատվածում մինչև -26, -27,  Հրազդանի հատվածում՝ -25-26, մյուս լեռնային բնակավայրերում մինչև -20-25, իսկ Արարատյան դաշտում առանձին գոգավոր հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է -19-ից -20  աստիճանի:  -19 աստիճան ցուրտ գրանցվել է նաև Երևանի ցածրադիր հատվածներում, այսինքն՝ Շենգավիթ, Էրեբունի շրջաններում, իսկ բարձրագույն գոտիներում օդի ջերմաստիճանը հասել է -15-16  աստիճանի»,-ասաց նա։
Գագիկ Սուրենյանը բացատրեց, թե ինչու է ամենացածր ջերմաստիճանը գրանցվել Երևանի ցածրադիր գոտում:

«Ասեմ, որ պարզ գիշերներին և անտիցիկլոնի առկայության պայմաններում սառը օդն ունենում է մեծ խտություն և ջրի նման հոսում է դեպի Արարատյան դաշտի հատակային հատված. դրանով է բացատրվում,  որ պարզկա գիշերներին Երևանի ցածրադիր  գոտում օդի ջերմաստիճանը մի քանի  աստիճանով ավելի ցածր է լինում, քան բարձրադիր հատվածներում»,-ասաց Սուրենյանը։

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր