Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

20 դեկ 2016 18:10

Վերացրեք գազավորված ըմպելիքները, թթվասերախեղդ կամ մայոնեզով պատված աղցանները, հեռու նստեք գայթակղիչ ու ցանկալի ուտելիքներից. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ սննդաբան (դիետոլոգ) Վարդանուշ Պետրոսյանը և Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ Սոնա Հարությունյանը անդրադարձան Ամանորի հոգեբանական առանձնահատկություններին և ներկայացրեցին, թե ինչպես խուսափել նախատոնական սթրեսներից և սննդի օգտագործման բացասական հետևանքներից:

Սոնա Հարությունյանը նշեց, որ Ամանորը ամենասպասված, ամենասիրված և ընտանեկան տոն է. «Ամանորը բերում է նորի սպասում, հրաշքի սպասում, սակայն դա կարող է չարդարացվել, հետևաբար՝ սպասելիքները պետք է մոտ լինեն իրականությանը: Տոնի անցկացումը մեծապես կախված է լինում այդ տոնի նկատմամբ մեր վերաբերմունքից: Եթե ընտանիքում երեխաներ կան, ապա ավելի շատ ժամանակ և ուշադրություն պետք է հատկացնենք նրանց, փորձենք ապահովել դրական հուզական վիճակը»:

Նա նաև նշեց, որ Նոր տարին անցած շրջանը ամփոփելու հնարավորություն է տալիս` պետք է տարվա ընթացքում ձեռքբերումների,  հաջողությունների, բացթողումների վերլուծություն կատարել, իսկ տոնի կարևորությունը համարում է լավ անցկացնելն ու այդ տոնի հետ լիարժեք ներդաշնակ ու երջանիկ զգալը: 

Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն էլ անդրադարձավ այն «չի կարելի»-ներին, որոնց մասին հատկապես տոների ժամանակ շատերը մոռանում են և առաջինը, ինչի մասին  հետո սկսում են անհանգստանալ՝ քաշի ավելացումն է. «Վերացրեք գազավորված ըմպելիքները, թթվասերախեղդ կամ մայոնեզով պատված աղցանները, յուղոտ մսերը: Ամանորին սեղանին մոտ գտնվելու ժամանակ վերահսկեք սննդի ընտրությունը՝ քաղցած հյուր չգնալ, որպեսզի սննդի ընտրությունը գիտակցված որոշում լինի: Հեռու նստեք գայթակղիչ ու ցանկալի ուտելիքներից, սահմանափակեք ալկոհոլի քանակը, բացառեք նաև քաղցրավենիքը, տապակած ուտելիքները»,-հորդորեց սննդաբանը:

Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ տվեց Նոր տարին պլանավորել դեռ ամառվանից. «Նոր տարվա ճիշտ ուտելիքների ցուցակը բանջարեղենն է, և այն պետք է ամառվանից ոչ թե պահածոյացնել աղով, այլ չորացնել կամ սառեցնել սառցարանում: Դեռևս նոյեմբեր ամսին նվազեցնել քաշը ոչ հյուծող սննդակարգով, որպեսզի հետագայում չանհանգստանալ քաշի ավելացմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր