13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել         12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....      12:20 - «Սասնա ծռերի» անդամի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում. պաշտպանի բողոքը    

22 դեկ 2016 16:45

Միակ ճանապարհը՝ 3-րդ մաս՝ Հռիփսիկ ծյոծյա, լավ բախտա բացում. Նաիրա Զոհրաբյանը կառավարությանը տնտեսական աճ ապահովելու ուղի է ցույց տալիս

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր սկսեց քննարկվել Եվրասիական բանկի միջեւ վարկային համաձայնագրի երկրորդ փուլը: Ինչպես ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Ամեն Հայրապետյանը՝ սա եւս բյուջետային վարկ է, սակայն 2016թ. բյուջեի կատարման՝ դեֆիցիտի փակման համար: Համաձայնագրով նախատեսվում է բյուջետային 90 մլն ԱՄՆ դոլար: Վարկը կտրամադրվի տասնհինգ տարով, որից երեք տարին արտոնյալ, իսկ տոկոսադրույքը կլինի լողացող: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրեց եւ հարցադրում կարատեց. «2016թ. բյուջեում դրված է, որ մենք կարող ենք վերցնել 443 մլն դոլարի վարկ, սակայն տարեվերջին նշված է 550 մլն դոլար: Մի տարվա մեջ հարյուր միլիոն դրամի շեղո՞ւմ: Ինչպե՞ս սա կբացատրեք»: Արմեն Հայրապետյանը նշեց, որ բյուջետային տարիներին միշտ այդ շեղումները լինելու են:Նիկոլ Փաշինյանը ի պատասխան ասաց. «Ես ստիպված եմ խոստովանել, որ հարցիս արմատապես պատասխանեցիք՝ ասելով՝ եթե մեր կյանքում լավ բան լինի, մենք պետք է զարմանանք: Դա տալիս է բոլոր հարցերի պատասխանը: Ճիշտ եք՝ յոթանասուն միլիարդ ավել-պակաս, ի՞նչ կփոխվի. պակաս կլինի, կգնանք, պարտք կվերցնենք, ինչպես դուք ասացիք՝ վստահում են, պարտք են տալիս: Կառավարությունը իրավիճակը վերահսկո՞ւմ է, թե ոչ»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նկատեց. «Ստացվում է՝ տնտեսական աճ ապահովելու համար կառավարության միակ ճանապարհը հետեւյալն է՝ 3-րդ մաս՝ Հռիփսիկ ծյոծյա, լավ բախտա բացում»: «Այս ինչ մեկնաբանեցիք, տիկին Զոհրաբյան: Շնորհավոր, տիկին Հռիփսիկի Ամանորն ու Սուրբ Ծնունդը»,- ծիծաղելով արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր