13:20 - 3 փաստ կեսարյան հատմամբ ծննդաբերած կանանց մասին         13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել      12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....    

22 դեկ 2016 18:30

Սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելու լավագույն բաղադրատոմսը

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի բաղադրատոմս, որը ստեղծել է հայտնի միանձնուհի Հիլդեգարդ ֆոն Բինգենը 800 տարի առաջ: Այս բաղադրատոմսը փոխանցվել է վանականից վանականին, իսկ ավելի ուշ այն գրել ու կատարելագործել է մի բժիշկ:

Միանձնուհին վստահ էր, որ յուրաքանչյուր ընտանիքում պետք է լինի այս հրաշալի բաղադրատոմսը, որը կօգնի պահպանել սրտի և վեգետատիվ անոթային համակարգի առողջությունը:

Այն կարելի է օգտագործել սրտի այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են ուժեղ սրտխփոցը, ստենոկարդիան, կծկումները և այլն:

 

Բաղադրությունը.

 

·         Թարմ մաղադանոսի 10 ճյուղ (առանց արմատների), 

·         1 լիտր տնական կարմիր կամ սպիտակ գինի,

·         2 ճաշի գդալ գինու քացախ,

·         300 գրամ բնական մեղր:

 

Պատրաստման եղանակ.

 

Մաղադանոսի ճյուղերին ավելացնել մեկ լիտր գինի և 1-2 ճաշի գդալ խնձորի քացախ ու դնել թույլ կրակին: Եփել մոտ 10 րոպե (այդ ընթացքում փրփուր է առաջանում), այնուհետև ավելացնել 300 գրամ մեղրը և լավ խառնել: Տաք գինի քամել, լցնել ապակյա տարրայի մեջ և լավ խառնել: Առաջացած նստվածքը վնասակար չէ:

 

Օգտագործման եղանակը.

 

Ընդունել այս միջոցն ամեն օր մեկ ճաշի գդալ, մինչև տհաճ ախտանշաններն անհետանան: Քանի որ դեղամիջոցն ալկոհոլ է պարունակում, այն խորհուրդ չի տրվում օգտագործել առավոտյան աշխատանքի գնալուց առաջ:

Սակայն առողջական լուրջ խնդիրների կամ ուժգին ցավերի դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել:

 

yourhealthypage.org



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր