Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 դեկ 2016 16:53

Վրացական կոնյակը ռուսական շուկայում սկսել է նույնիսկ հայկական կոնյակին ճնշել. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպիսին էր 2016թ-ը հայ գինեգործության համար:

«2015 թվականին պետությունը փոքր ու միջին ձեռնարկատերերին ստիպեց խաղող գնել և մինչ օրս նրանք սթրեսից դուրս չեն գալիս ու չեն կարողանում մարսել պետական պարտադրանքը: 2016 թվականը շատ ծանր է եղել  հայ գինեգործների համար, ձեռք ձեռքի են տվել անբարենպաստ եղանակը, շուկայում դանդաղ զարգացումն ու ներքին ճգնաժամը»,-ասաց Ավագ Հարությունյանը:

Խոսելով տարածաշրջանի մասին` Ավագ Հարությունյանը ասաց. «Շահեկան դերում Վրաստանն է: Նա մեզանից 10 անգամ ակտիվ քաղաքականություն է վարում: Մենք ծախսում են 10.000, իրենք 100.000 դոլար: Իրականում մարքեթինգի առումով Վրաստանը տարեկան ծախսում է 1-3 միլիոն դոլար, իսկ մենք՝ 50.000 դոլար»:

Ինչ վերաբերում է Չինաստանի մեծ շուկային, բանախոսը նկատեց. «Չինաստանը հզոր շուկա ունի և նրա հետ աշխատելով կլուծենք բոլոր խնդիրները, բայց  ցավոք, պետական մակարդակով ոչինչ չենք կարող անել: Հայաստանը որպես առանձին սուբյեկտ իրավունք չունի կնքել որևէ պայմանագիր այս երկրի հետ, քանի որ ԵՏՄ անդամ է: Ասել է, թե ԵՏՄ-ի պատճառով փակ է մեզ համար այս ճանապարհը»: 

Ավագ Հարությունյանը մտահոգիչ է համարում նաև այն, որ  հիմա վրացական կոնյակը ռուսական շուկայում սկսել է նույնիսկ հայկական կոնյակին ճնշել. «Հայ մասնագետներ ունենք, ովքեր աշխատում են վրացական շուկայում և նպաստում են վրացական գինու, կոնյակի արտադրությանը, քանի որ բարձր է աշխատավարձը, իսկ պետությունն էլ նրանց թիկնունքին է կանգնած»:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր