14:45 - Ինչպիսի տեսք ունի Չակորը այսօր. նա արդեն 20 տարեկան է.Լուսանկարներ         14:45 - Դանակահարություն Աբովյանի գիշերային ակումբում. հիվանդանոց է տեղափոխվել 4 երիտասարդ      14:30 - Արմավիրում թունավորված աշակերտների վիճակը բավարար է.մանրամասներ    

26 դեկ 2016 11:20

Սուրբ Ծննդի առավոտյան ահաբեկիչները գնդակոծել են Դամասկոսի քրիստոնեական թաղամասը

loading...
Կաթոլիկների տոնացույցով նշվող Սուրբ Ծննդի առավոտյան ահաբեկիչները գնդակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի քրիստոնեական Քասսաա թաղամասը, ինչի մասին հայտնում է ria.ru-ն՝ սիրիական պետական լրատվական գործակալությանը (SANA) հղումով:
Հաղորդվում է, որ եկեղեցական պատարագի ժամանակ ականանետից արձակված առնվազն 3 արկ է պայթել ֆրանսիական հոսպիտալի մոտ: Գնդակոծման հետևանքով նյութական վնաս է հասցվել հանրային ու մասնավոր սեփականությանը: Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չկա:
2011թ. մարտից Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 300.000 մարդ:


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր