13:20 - 3 փաստ կեսարյան հատմամբ ծննդաբերած կանանց մասին         13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել      12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....    

26 դեկ 2016 12:50

Բիլլ Գեյթսի ամանորյան նվերները՝ անծանոթ աղջկան (լուսանկարներ)

 

Microsoft ըկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը «Գաղտնի Սանտա» ֆլեշմոբի շրջանակներում բառացիորեն նվերներով ողողեց Ալիսիա անունով մի աղջկա: Ուսումնասիրելով աղջկա սոցցանցերի էջերը, Բիլլը նրան մի ամբողջ արկղ տարատեսակ նվերներ է ուղարկել, որոնց մեջ աչքի էին ընկնում Nintendo-ի նախնական հազվագյուտ տարբերակը, Xbox One խաղային համակարգը, խաղերի սկավառակներ, գրքեր, տաք հագուստ՝ Ալիսիայի սիրած հերոսներով և այլն:

«Ես չեմ կարող հավատալ, որ Ձեր Սանտան Ձեզ ոչինչ չի նվիրել անցած տարի: Որպեսզի վերականգնվի Ձեր հավատը, ես որոշել եմ միանգամից մի քանի նվեր անել: Հուսով եմ դրանք քեզ դուր կգան: Ինչպես նաև ես քո անունից հանգանակություն եմ արել Code.org-ում, որպեսզի ավելի շատ ուսանողներ կարողանան ինֆորմատիկա սովորել: Սիեթլից լավագույն բարեմաղթանքներով՝ Բիլլ Գեյթս»,- գրել է միլիարդերը իր նամակում:


 

      


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր