13:20 - 3 փաստ կեսարյան հատմամբ ծննդաբերած կանանց մասին         13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել      12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....    

26 դեկ 2016 19:00

Ամեն անգամ փորձում ենք բռնացնել Ձմեռ պապին, բայց առայժմ չի ստացվում. ինչպես են Ամանորին պատրաստվում Թեւան Պողոսյանի ընտանիքում.Ֆոտոշարք

Ամանորին  հաշված օրեր են մնացել և բոլորիս ընտանքիներում տոնական եռուզեռ է: Ինչպես է պատրաստվում Ամանորին Աժ պատգամավոր Թևան Պողոսյանի բազմանդամ ընտանիքը:  Wnews.am-ը փորձել է պարզել:

14962691_10155489717543378_8781746030121799366_n

Ինչպե՞ս եք Ձեր ընտանիքում պատրաստվում Ամանորին, ե՞րբ են սկսվում տոնական նախապատրաստությունները։

Ծրագրում ենք շուտ սկսել, բայց, ինչպես միշտ, շատ հարցեր մնում են վերջին օրերին: Ամանորին պատրաստվում ենք ճիշտ այնպես, ինչպես ցանկացած հայաստանյան ընտանիք:

Ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին։ Արդյո՞ք Ձեր ընտանիքում որեւէ հատուկ ավանդույթ կա։

Տանը՝ամբողջ ընտանիքով: Հավաքվում ենք սեղանի շուրջ, ունենք 4 ավանդական կենաց, պարում ենք ու հետո այցելում ծնողներին, քույրիկիս ընտանիքին, ընկերներին ու հարևաներին: Իսկ ամսի 1-ին տանն ենք լինում, քանի որ մեր սանիկներն ու ընկերներն են այցելում մեզ: Գլխավորը բարձր տրամադրություն է և հույսը դեպի բարի ու խաղաղությունով լի տարի:

%d5%a9%d5%a5%d6%82

Ինքներդ որեւէ ճաշատեսակ պատրաստու՞մ եք։ Ո՞րն է Ձեր ամենասիրած ամանորյա ճաշատեսակը։

Ընդանրապես ճաշատեսակների պարտադրանք չկա, բայց մեր ավանդական ճաշատեսակները փորձում ենք պատրաստել: Օգնում եմ ամեն ինչում, ինչի կարիքը լինի: Խոհանոցին տիրապետում եմ, և եթե պետք լինի կպատրաստեմ ինչ-որ պետք է: Բալիկներս մեծացել են արդեն և շատ հարցերում սկսել են ինձ խնայել, իսկ ամենաշատ սիրված ճաշատեսակը լոբու պաշտետն է:

Ի՞նչ նվեր եք ստացել Ամանորին, որը մինչեւ օրս հիշում եք։ Ինչպե՞ս են ձեր ընտանիքում մատուցվում տոնական նվերները։ Ձմեռ պապին մեկ օր առաջ գիշերը բոլորի նվերները բերում դնում է ընտանեկան տոնածառի տակ: Ամեն անգամ փորձում ենք բռնացնել նրան, բայց չի ստացվել առայժմ, իսկ ամենաշատ հիշված նվերս մանկությանս ժամանակ «ծովային ճակատամարտ» (Морской бой) խաղն էր, որ այն տարիներին Հայաստանում չկար ու վստահ եմ, որ Մոսկվայից էր «իմ Ձմեռ պապին»  բերել: Բայց բնական է՝ մեծանալով ավելի ու ավելի գնահատում եմ այլ նվերները՝ առողջություն հարազատներին և խաղաղություն մեր երկրին:

14291763_10155280269433378_5626867348109518977_n

Երբեւէ Ձմեռ պապիկի դերում եղե՞լ եք։

Ես հավատում եմ որ Ձմեռ պապին կա, բայց քանի որ շատ ժամանակ կարող է չի հասցնելու այցելել բոլորին, ապա իր խնդրանքով մի քանի անգամ իր դերը կատարել եմ (այս տողերը կարող են նաև իմ բալիկները կարդալ չէ՞):

Ինչպիսի՞ն էր 2016-ը Ձեր համար, ի՞նչ եք ակնկալում 2017-ից։

2016 թվականը երևի ավելի շատ կորուստների տարի էր։ Մեր ապրիլյան հերոսները միշտ կմնան մեր սրտի անբաժան մասը։ «Սասնա ծռերի» դեպքերը դեռ երկար վերք կմնան հասարակական օրգանիզմի վրա, հուսամ, որ մեր իշխանությունները գոնե դրանից հետո կհամոզվեն, թե սովորաբար ինչի է հանգեցնում կեղծ ինքնավստահությունը պետության կառավարման հարցերում։ Նկատելի կորուստներ ունենք տնտեսական իրականության մեջ, ԵՏՄ-ն ինչ-որ շարունակում է անօգուտ մնալ մեզ համար։ Իսկ այսօր ընթացող հասարակական-քաղաքական գործընթացները «դե ժա վյու»-ի պես մի բան են հիշեցնում։

a

Պետք է մաղթեմ, որ 2017 թվականը լինի միտված ոչ միայն գիտակցմանը, որ այս կամ այն հարցում ունենք սխալներ ու բացթողումներ, այլ այդ բացերն ուղղելուն, կարգավորելուն ու նոր քաղաքականությամբ և իրական գործողություններով հաղթահարելուն: Վստահ եմ, եթե բաց, շիտակ ու ազնիվ լինենք ինքներս մեր հետ, ապա նաև կունենաք հաղթանակներ: Իսկ աշխարհին մաղթում եմ խաղաղություն:

12316092_874180736031531_1852216400686273679_n%d5%a3%d5%a1

  


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր