00:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 21         21:00 - Ժողովրդական 6 միջոց՝ առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար      20:45 - Հայկական շոուբիզնեսի ամենավուլգար աստղերը    

26 դեկ 2016 21:00

Ինչպես շատ կարճ ժամանակում ազատվել շուրթերի հերպեսից

Загрузка...

 

Հերպեսը վարակ է, որն առաջանում է շատ վարակիչ վիրուսի հետևանքով, որը շատ հեշտ փոխանցվում է և առաջացնում է ցավոտ խոցեր:

Սկզբնական շրջանում վարակի հետևանքով առաջանում են ոչ շատ մեծ սակայն ցավոտ պղպջակներ, որոնք սովարաբար անվանում են հերպեսի օջախներ։ Նշենք նաև, որ բացի նրանից, որ այդ օջախները բավականին տհաճ տեսք ունեն, նրանք շփման արդյունքում բավականին հեշտ փոխանցվում են մաշկից մաշկ:

Որն է շուրթերի վրա հերպեսի առաջացման պատճառը

Շուրթերի հերպեսը բավականին տարածված երևույթ է, որը առաջանում է սովորական հերպեսի վիրուսի 1-ին տեսակի (VHS — 1) հետևանքով: Այդ խնդրի հետ սովորաբար բախվում են մոտավորապես 20 տարեկանում գտնվող մարդիկ: Եթե վարակը  մեկ անգամ արտահայտվել է, ապա այլևս չի հեռանում օրգանիզմից և այսպես կոչված «քնում» է դեմքի հյուսվածքներում՝ սպասելով ցանկացած պահի, որ նորից  դրսևորվի։ Արթնանալու դեպքում այն կարող է  ձևավորել նոր օջախներ:

Հերպեսը շատ արագ փոխանցվում է մարդուց մարդուն, հատկապես եթե առկա են ակտիվ օջախներ: Այդ պատճառով, որպեսզի կարողանաք ապահովագրել ձեզ այդ տհաճ խնդրի առաջացումից, խուսափեք հերպեսով տառապող մարդկանց հետ նեղ շփումից, մի ձեռք տվեք ախտահարված օջախներին և անգամ մի դիպչեք այն իրերին, որոնց հետ նրանք շփվել են(ածելի, սրփիչ, սպասք և այլն):

Ինչպես կանգնեցնել հերպեսը 1 գիշրվա ընթացքում

Գոյություն ունի ժողովրդական միջոց, որի օգնությամբ հնարավոր է  1 գիշերվա ընթացքում կանգնեցնել հերպեսի զարգացումը: Դա  սխտորն է, որը գործում է որպես բնական հակաբիոտիկ և կարող է  կանգնեցնել տարբեր վիրուսների, բակտերիաների ու սնկերի զարգացումը:

Սխտորը պարունակում է ազոտական նյութեր, նատրիում, կալիում, սելեն, կալցիում, մագնեզիում, սիլիցիում, ծծմբաջրածին, ֆոսֆորական թթու, ինչպես նաև վիտամիններ C, B, D, ֆիտոստերոլ և եթերայուղեր:  Այն պարունակում է նաև  ալիցին, որը, համաձայն իրականացված գիտական հետազոտությունների, ունի հզոր բակտերիոստատիկ հատկություններ, որն էլ և թույլ է տալիս շատ արագ  կասեցնել ցանկացած վարակի զարգացում:

Որոշ դեպքերում սխտորը կարող է դեղատնային դեղամիջոցներից ավելի արդյունավետ լինել և  այդ ամենի հետ միասին  չառաջացնել որևէ կողմնակի ազդեցություն:

Բացի դա, սխտորը նպաստում է արյան շրջանառության  բարելավմանը, կանխում է սրտանոթային խնդիրների առաջացումը, օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, պայքարում է ազատ ռադիկալների դեմ և հանդիսանում է հիանալի կանխարգելիչ միջոց շատ հիվանդությունների դեպքում:
Ինչպես մեկ գիշերվա ընթացքում ազատվել հերպեսի դրսևորումից սխտորի օգնությամբ
Մանր կտրատեք կամ տրորեք 1 պճեղ սխտորը, որից հետո այն դրեք հերպեսի օջախի վրա: Եթե հերպեսով աղտահարված մակերեսը շատ է, կրկնեք այդ պրոցեդուրան օրվա ընթացքում մի քանի անգամ: Այն ցանկալի է շուրթերի վրա թողնել 10 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով: Հնարավոր է, որ առաջանա ծակծկոց կամ այրոց, սակայն այդ զգացողությունը շատ արագ կանցնի, քանի որ սխտորը ինքնին կդառնա այդ ցավի դեղամիջոցը:  Մի քանի ժամ հետո այն կօգնի ազատվել հերպեսից, իսկ եթե հերպեսը չի անցնում մեկ օրվա ընթացքում, ապա պրոցեդուրան կրկնեք ևս մեկ անգամ։

2-րդ տարբերակը դա սխտորի  մածուկի կիրառումն է, որը կարող եք քսել ախտահարված հատվածի վրա, ծածկեք վիրակապով ու թողնեք ամբողջ գիշեր:

Ինչպես խուսափել վարակից

Նշենք, որ հերպեսը բավականին հեշտ փոխանցվում է անձնական օգտագործման մի շարք իրերից ու զարդերից: Այդ պատճառով, եթե դուք կարողացել եք «հաղթել» հերպեսը, չմոռանաք ազատվել մի շարք անձնական օգտագործման իրերից, օրինակ, ատամի խոզանակից, շրթներկից և անգամ սրբիչից: Իսկ տղամարդիկ ածելիներից, քանի որ այն ևս կարող է դառնալ հերպեսի կրկնման պատճառ:

 

steptohealth.ru



loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր