13:20 - 3 փաստ կեսարյան հատմամբ ծննդաբերած կանանց մասին         13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել      12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....    

27 դեկ 2016 10:00

Մխիթարյանը վերադարձը նշեց սուպերգոլով, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց, օրվա արդյունքները

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում մեկնարկել է 18-րդ տուրը: «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Սանդերլենդին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Առաջին խաղակեսում շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի փոխանցումն արդյունավետ օգտագործեց հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը: Իսկ երկրորդ խաղակեսում աչքի ընկավ Իբրահիմովիչը: Վնասվածքից հետո ապաքինված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 62-րդ րոպեին փոխարինեց անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդին եւ մրցակցի դարպասը 86-րդ րոպեին գրավեց կրնկի հարվածով: Գոլային փոխանցում կատարեց Իբրահիմովիչը: Ավելացված առաջին րոպեին հյուրերը կարողացան խփել հեղինակության գոլը:
«Մանչեսթեր Յունայթեդը» տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը եւ 33 միավորով հավասարվեց 5-րդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմին», որը 18-րդ տուրի հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 28-ին՝ հյուրընկալվելով «Սաութհեմփթոնին»:
«Չելսին» հյուրընկալեց «Բորնմութին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Իտալացի Անտոնիո Կոնտեի ղեկավարած թիմը 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 9 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլի» նկատմամբ, որը դեկտեմբերի 27-ին կընդունի «Սթոք Սիթիին»: «Չելսին» տարավ 12-րդ անընդմեջ հաղթանակը՝ սահմանելով ակումբային ռեկորդ:
Լոնդոնի «Արսենալը» 1:0 հաշվով հաղթեց «Վեստ Բրոմվիչին» եւ 37 միավորով երրորդ տեղում է: 36 միավորով չորրորդն է «Մանչեսթեր Սիթին», որը դեկտեմբերի 26-ին կհյուրընկալվի «Հալ Սիթիին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին:
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ»՝ 3:1
Դեյլի Բլինդ, 39, Զլատան Իբրահիմովիչ, 82, Հենրիխ Մխիթարյան, 86 - Ֆաբիո Բորինի, 90+1
«Չելսի» - «Բորնմութ»՝ 3:0
Պեդրո Ռոդրիգես, 24, 90+3, Էդեն Ազար, 49, 11մ
«Սուոնսի» - «Վեստ Հեմ»՝ 1:4
Ֆերնանդո Լյորենտե, 89 - Անդրե Այու, 13, Ուինսթոն Ռիդ, 50, Մայքլ Անտոնիո, 78, Էնդրյու Քերոլ,  90
«Բարնլի» - «Միդլսբրո»՝ 1:0
Անդրե Գրեյ, 81
«Լեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 0:2
Քեւին Միրալյաս, 51, Ռոմելու Լուկակու, 90+1
«Ուոթֆորդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:1
Տրոյ Դինի, 71, 11մ – Յոան Կաբայ, 26
NEWS.am Sport


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր