17:47 - Ատամի մածուկի գործածության 10 յուրահատուկ եղանակ         17:32 - Սահմանին զինվոր է սպանվել      17:19 - Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկա    

11 հուն 2016 12:09

Գերմանիայի խորհուրդը Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներին

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներին զերծ մնալ Թուրքիա այցելություններից: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, տեղեկացրել է գերմանական Der Spiegel գործակալությունը՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները կառավարությանը:
Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ի պատասխան Թուրքիան անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Բեռլինից, որակավորելով Գերմանիայի խորհրդարանի գործողությունները որպես սխալ:
Գերմանացի դիտորդները նշում են, որ կանցլեր Անգելա Մերկելի կախվածությունը Թուրքիայի իշխանություններից մեծ է, քանի որ հենց Անկարայի շնորհիվ արգելափակվեց այն երթուղին, որի միջոցով միգրանտները հասնում էին Եվրոպա: Փորձագետները կարծում են, որ եթե Թուրքիան թեկուզ որևէ մի պատճառով հրաժարվի իր պարտականություններից, ապա միգրանտների հոսքը դեպի ԵՄ, այդ թվում նաև Գերմանիա, կավելանա, իչնը իր հերթին նախապայմաններ կստեղծի Մերկելի վրա ճնշումներ գործադրելու համար:


loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր