13:20 - 3 փաստ կեսարյան հատմամբ ծննդաբերած կանանց մասին         13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել      12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....    

28 դեկ 2016 17:45

Տարին նշանավորվեց տղայիս ծնունդով. Նարեկ Բավեյանը՝ որդու, Ամանորի և առաջիկա ծրագրերի մասին

Տարին նշանավորվեց տղայիս ծնունդով. Նարեկ Բավեյանը՝ որդու, Ամանորի և առաջիկա ծրագրերի մասինLife.panorama.am-ը երգիչ եւ արդեն դերասան Նարեկ Բավեյանի հետ ամփոփել է 2016-ն ու խոսել 2017-ի ծրագրերի մասին:
Նրա խոսքով` տարին բավականին բարեհաջող էր թե անձնական, թե գործնական առումով: Կապիկի տարին Նարեկ Բավեյանին նվիրեց ամենակարեւորը` որդուն.
«Տարին նշանավորվեց տղուս ծնունդով: Իսկ առհասարակ, շատ բան հասցրեցի անել. Տարվա ընթացքում ընդամենը մեկ տեսահոլովակ հասցրեցի թողարկել, բայց շատ երգեր գրեցի ու ձայնագրեցի, որոնց մեծ մասը արդեն գալիք տարում կհանձնեմ հանդիսատեսիս դատին: 2016-ի ընթացքում նկարահանվեցի իմ շատ սիրելի «Դոմինո»-ի 3-րդ եթերաշրջանում: Նաեւ հասցրեցի նոր բնակարան տեղափոխվել. Ի դեպ` ընտանիքիս հետ միասին ընդամենը օրեր առաջ ենք տեղափոխվել, այնպես որ տարեմուտը մեր տանը համընկավ նաեւ բնակարանամուտով»- պատմեց Նարեկ Բավեյանը:
Անդրադառնալով 2017-ի ծրագրերին` երգիչ, դերասանը նշեց.
«Ըստ նախնական ծրագրերի` տարեսկզբին կնկարահանվի «Դոմինո»-ի արդեն 4-րդ եթերաշրջանը, տարվա ընթացքում կլինի նաեւ տեսահոլովակ, գուցե տեսահոլովակներ ու նաեւ նոր երգեր: Փորձելու եմ ամեն բան անել, որպեսզի միեւնույն ակտիվությամբ շարունակեմ աշխատել նաեւ գալիք տարում»:
Խոսելով վեց ամսական որդու` Մարկի մասին` երջանիկ հայրիկը պատմեց, որ կյանքը ամբողջովին փոխվել է հայր դառնալուց հետո, իսկ հարցին, թե ինքն ինչպիսի՞ն է որպես հայրիկ, պատասխանեց.
«Շատ-շատ սիրող պապա եմ, աշխատում եմ լինել նաեւ շատ հոգատար պապա: Փորձում եմ ժամանակս այնպես դասավորել, որպեսզի ավելի շատ լինեմ տղայիս կողքին, քանի որ վստահ եմ, որ այս տարիքից սկսած նա գիտակցում է դրա կարեւորությունը: Անգամ խանդում եմ, երբ մտածում եմ, որ մայրիկի հետ ավելի կապված կարող է լինել, թեեւ բոլոր երեխաներն են մայրիկի հետ առավել կապված»:
Ամանորը Նարեկ Բավեյանը տանը չի նշի.
«Արդեն քանի տարի է Ամանորը նշում եմ աշխատավայրում, բայց չեմ սրտնեղում, որ այդ օրը տանը չեմ լինում, անգամ հակառակը, եթե աշխատանք չունենայի, այդ պարագայում կսրտնեղեի: Իհարկե, տոնական օրերը կշարունակեմ ընտանիքիս կողքին, կդիմավորենք մեր հյուրերին ու սիրով կանցկացնենք տոները»,- պատմեց Նարեկն ու նշեց, որ իր ընտանիքում փորձում է կոտրել Նոր տարին նշելու հայկական ավանդույթները.
«Չեմ սիրում, երբ ծանր սեղաններով ու դրանից բխող ավանդույթներով են անցկացնում Նոր տարին: Ամեն դեպքում մեր ընտանիքում փորձում ենք ավելի թեթեւ անցկացնել: Իհարկե, հյուրեր ունենում ենք, հյուրասիրություն կազմակերպում ենք, բայց ավելորդ ծանրացնել չենք սիրում, դա ուտելու տոն չէ: Ի դեպ` մեր տանը շատ ավելի ավանդական նշվում է Սուրբ Ծնունդը, ընդ որում նույն ճաշատեսակների առումով մենք շատ ավելի հետեւում ենք Սուրբ Ծննդյան ավանդական ուտեստներին: Կարծում եմ` դա է ճիշտը»,- ավարտեց Նարեկ Բավեյանը:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր