Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 դեկ 2016 20:26

Ժամանակակից բանակների զինվորն իր վրա պետք է ունենա 70-80 աքսեսուար, այն դեպքում, երբ հայ զինվորն ունի հազիվ 25-30. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Վան գործողության հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից Վազգեն Սիսլյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը խոսեցին ռազմական ուժերի գործունեության, ազգ-բանակ-հասարակություն մոտեցման շուրջ:

Ռուբեն Աղուզումցյանը նշեց, որ զինուժը մեր պետության կարևորագույն բաղադրիչն է, հասարակության անբաժան մի մասը՝ այն ինչ տեղի է ունենում հասարակությունում, առավել արտահայտված տեղի է ունենում նաև բանակում. «Զինուժում այս տարի կատարված փոփոխությունները թույլ տվեցին տեսնել առավել վառ բացթողումները: Վաղուց ասվում էր, այդ թվում՝ նախագահի կողմից, որ մեր ամենաթույլ կողմերից մեկը կառավարման գիտական բացատրության բացակայությունն է: Գտնվեցին ղեկավարներ, որոնք, փաստորեն իրավունք չունեին կառավարելու, և այդ կառավարումը ոչ միշտ էր բերում դրական արդյունքի: Կառավարութան անհաջող ռազմավարությունը զինուժում առավել արտահայտիչ է լինում: Սա նշանակում է, որ ոչ արդյունավետ մարդկանց կողմից կառավարումը բանակում կարող է բերել և բերում է թերությունների: Մենք ֆորմալ ենք մոտենում հայրենասիրական դաստիարակությանը, բացի այդ՝ շատ են մարդիկ, ովքեր լոկ հայրենասիրական խոսքեր են շռայլում՝ շոշափելի որևէ գործ չկատարելով»,- ասաց բանախոսը:

Վազգեն Սիսլյանն էլ նկատեց, որ այս տարի բանակի համար միայն վնասների տարի էր. «Ապացույցն այն է, որ իշխանությունը բաց է թողել բանակը: Ադրբեջանը դիմեց ագրեսիայի, ինչը ցույց տվեց, թե որքան անտեսված է հայ զինվորը: Ժամանակակից բանակների զինվորն իր վրա պետք է ունենա 70-80 աքսեսուար, այն դեպքում, երբ հայ զինվորն ունի հազիվ 25-30 աքսեսուար:  Ինչ վերաբերում է 1000 դրամների նախագծին, ապա դա ոչ թե լավ միտք է, այլ կառավարության հերթական մուրացկանությունը: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ժողովուրդը պետության համար միայն փողի աղբյուր է: Կողմ եմ զոհվածների ընտանիքներին և վիրավորներին օժանդակելուն, բայց դա պետության գործն է: Դեռ նախագիծը չմեկնարկած՝ բոլորն արդեն մտածում են՝ տեսնես այս անգամ ով է փողերն ուտելու»,- նշեց բանախոսը:

Վազգեն Սիսլյանը նաև կարծիք հայտնես, որ պետություն-ժողովուրդ կապը չկա: Նա  հիշեց  նաև «Սասնա ծռերի»  դեպքը. «Այսօր ոչ թե խորացել ենք բանակաշինության խնդրի մեջ, այլ ներքին զորքերի: Ոստիկանին դեմ չեմ, բայց նա պետք է պաշտպանի հայ քաղաքացուն, ոչ թե երեխաների ասած «բոբո ձաձան» դառնա»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր