14:45 - Դանակահարություն Աբովյանի գիշերային ակումբում. հիվանդանոց է տեղափոխվել 4 երիտասարդ         14:30 - Արմավիրում թունավորված աշակերտների վիճակը բավարար է.մանրամասներ      14:15 - Ջոլին չի կարողացել զսպել հուզմունքը՝ առաջին անգամ խոսելով Փիթից բաժանվելու մասին.Տեսանյութ    

29 դեկ 2016 14:30

Ինչպես են տարբեր երկրներում Ամանորին երազանք պահում (ֆոտո)

loading...

 

Փոքրիկ թղթի վրա երազանք գրել, արագ այրել այն, մոխիրը լցնել շամպայնի բաժակի մեջ եւ ուղիղ կեսգիշերին, երբ Նոր տարի է,  մինչեւ վերջ խմել։ Սա Ամանորին երազանք պահելու թերեւս ամենատարածված տարբերակներից է։

Ամանորյա երազանքներ պահելու ինչ ավանդույթներ կան տարբեր երկրներում, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ։

Միացյալ Նահանգներ

%d5%a1%d5%b4%d5%b6

Ամեն տարի Նյու Յորքի Թայմս Սքվեր փողոցում հավաքվում է մարդկանց մեծ ամբոխ եւ սպասում, թե երբ է 23 մետրանոց բարձրությունից ընկնելու մեծ գնդակը, որից հետո անմիջապես գալու է Նոր տարին։ Այդ պահին պետք է անպայման ինչ-որ մեկին համբուրել, եթե անգամ միայնակ եք հրապարակ գնացել։ Այս ամենին նախապես պետք է պատրաստվել. կայքում պետք է գրանցել ցանկությունը, որը տպվելու է թղթի վրա ու թափվելու ներկաների գլխին։

Սանտան, իհարկե, լավ օգնական է, սակայն ձեր ցանկությունները մոլորակի այլ մարդկանց ցանկությունների հետ խառնելն արժե փորձել կյանքում գոնե մեկ անգամ։ Եթե ֆիզիկապես չեք կարող այնտեղ ներկա լինել, ապա ձեր երազանքը գրեք Twitter-ում կամ Instagramժում   #confettiwish  հեշթեգով. այն եւս կհայտնվի ցանկությունների թղթերի մեջ եւ կթափվի մարդկանց գլխին։

Թաիլանդ.

%d5%a9%d5%a1%d5%ab%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a4

Ավանդական Նոր տարին՝ Սոնգկրան, նրանք տոնում են ապրիլի ‪13-ին։ Սիրո եւ մեծարման տոնին նրանք  շշերից, ջրային ատրճանակներից իրար վրա ջուր են լցնում՝ գոռալով.  «Sawasdee pi mai!» (Շնորհավոր Նոր տարի!) Ջրային ալիքները, հոսացող ջրի կաթիլները մեծագույն տարերքի էներգիա են՝ ունակ  իրականացնելու ցանկացած երազանք։

1940թ. Թաիլանդում տոնում են նաեւ եվրոպական Նոր տարին։ Բնակիչների մեծամասնության մոտ այն սովորական օր է, իսկ միջավայրը ստեղծում են զբոսաշրջիկները. շոու, դիսկոտեկներ, հրավառություն եւ այլն։ Եթե Թաիլանդում հայտնվեք ամբողջ հունվարի ընթացքում, կարող եք տոնել երրորդ Նոր տարին, որոնք նշում են տեղացիները՝ ճապոնականը։ Առյուծներ, օձեր, վիշապներ, որոնցով նրանք քշում են չար ոգիներին։ Դեղին եւ կարմիր ծրարների մեջ սովորաբար իրար փող են նվիրում, իսկ այստեղ նվերից չի կարելի հրաժարվել, քանի որ դա որպես վիրավորանք է ընկալվում։

Ֆրանսիա.

940x626_1_69382eef26422f44a0a62461806d6c111350x900_0xc0a839a4_13322180821482929032

Ֆրանսիայում երջանկությունը բաժին է հասնում նրան, ով թխվածքաբլիթում գտնում է փոքրիկ շիլինգ,  եթե բալ գտաք՝ նշանակում է հանդիպելու եք ճակատագրական սիրուն, իսկ մանրադրամի դեպքում հարստանալու եք։

Մի վհատվեք, եթե ոչինչ չեք հայտնաբերել։ Միշտ կարելի է հույսը դնել ֆրանսիացի Պեր-Նոելի վրա. կերպար, ով շատ հայտնի եւ հուսալի է։1962 թ. Ֆրանսիայում գործում է առանձին քարտուղարություն. միակ փոստային բաժանմունքը, որն իրավունք ունի բացել Պեր-Նոելին ուղղված նամակներն ու պատասխանել դրանց։ Այն մինչեւ օրս գործում է։ Ի դեպ, նրան երազանքների նամակ կարելի է գրել նաեւ էլեկտոնային տարբերակով։

Բուլղարիա.

940x626_1_ff3b77713e37398fc9f1a49cf241fa021170x780_0xc0a839a4_7903584481482929045

Վերջապես ժամանակն է հանդիպել հարազատներին եւ ընկերներին, ովքեր ապրում են Բուլղարիայում, որովհետեւ այստեղ Նոր տարին ընտանեկան տոն է։ Սկզբում երեխաները ժողովրդական երգեր են կատարում, հետո նստում սեղանի շուրջ։ Այնուհետեւ ընտանիքի կրտսեր անդամները փայտիկներով, որոնց վրա կան կարմիր թելերով զարդեր, սխտոր, մանրադրամ, ընկույզ եւ սալորաչիր, գնում են հարեւանների տուն։ Չզարմանաք, եթե երեխան այդ փայտիկով ձեր մեջքին խփի. այդպիսով նա հաջողություն, առողջություն եւ բարեկեցություն է բերում ձեր տուն։

Գուշակություն ստանալու եւս մեկ տարբերակ. ընտրեք բուլղարական ավանդական թխվածքաբլիթի կտոր, որի ներսում թուղթ կա կամ թղթադրամ։ Իսկ ահա կեսգիշերին ամենահետաքրքիր պահն է. տեղացիները երեք րոպեով անջատում են լույսերը, մթության մեջ պետք է գտնել եւ համբուրել ձեր ընտրյալին կամ պոտենցիալ սիրուն։ Երազանքն անպայման կիրականանա, եթե դուք ճիշտ մարդու համբուրեք, իսկ ամենաբախտավորը կլինի նա, ով կգտնի Ձմեռ պապին։

Վրաստան.

%d5%be%d6%80

Հայերից շատերը նախընտրում են Ամանորը դիմավորել հարեւան Վրաստանում։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ ավանդույթի համաձայն, վրացական սեղանին բարձրացված յուրաքանչյուր կենաց իրականանում է։ Տոներից հետո, ավանդույթի համաձայն, պետք է այրել վրացական տոնածառի «չիչիլակները»։ Վրացական տոնածառն իրենից ներկայացնում է սպիտակ ծառ, որը զարդարված է հատապտուղներով, պնդուկենու ճյուղերով։ Լեգենդի համաձայն, ցրվող մոխիրն իր հետ տանում է անցնող տարվա անհաջողությունները եւ ճանապարհ բացում պայծառ ապագայի համար։

 



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր