13:20 - 3 փաստ կեսարյան հատմամբ ծննդաբերած կանանց մասին         13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել      12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....    

31 դեկ 2016 11:15

Հետևեք այս խորհուրդներին և 2017 թվականը կդառնա նոր կյանքի սկիզբ

Տարվա վերջը հույսերի ժամանակն է: Մենք հավատում ենք, որ հաջորդ 12 ամիսներին կհասցնենք ավելին, քան նախորդ ամիսների ընթացքում, իսկ կյանքը ինչ-որ հրաշքով կդառնա ավելի լավը: Հետևեք մի քանի խորհուրդների և 2017 թվականը կդառնա նոր կյանքի սկիզբ:
1. Հասկացեք, թե ինչ եք ուզում իրականում
Հարցրեք ինքներդ ձեզ, թե արդյո՞ք գտնվում եք այնտեղ, որտեղ ցանկանում եք: Չունե՞ք արդյոք զգացողություն, որ զբաղվում եք նրանով, ինչով չարժեր զբաղվել: Եթե այս հարցերի պատասխանները ձեզ չեն գոհացնում, ապա պետք չէ համոզել ինքներդ ձեզ, որ ամեն ինչ կարգին է ՝ բերելով այն մարդկանց օրինակը, ում մոտ ամեն ինչ ավելի վատ է:
Ինչու՞ ծախսել ժամանակը և ուժերը ոչ սիրելի աշխատանքի վրա, եթե կարող եք գտնել հարմար հնարավորություններ նոր ոլորտում:
2. Սահմանեք այս տարվա նպատակը
Կա նպատակ՝ կա գործողությունների պլան: Աբստրակտ երազանքները ոչինչ չարժեն, եթե դուք չեք պատկերացնում՝ ինչպես իրագործել դրանք: Արդյունքում մեծ է հավանականությունը, որ դուք կծախսեք տարվա մեծ մասը՝ հուսալով, որ փոփոխությունները կգան ինքնուրույն: Ցավոք, ոչ:
Համաձայնվեք, ցանկությունը ինչ-որ ժամանակ և ինչ-որ կերպ նիհարելու ցանկությունը շատ հեռու է սահմանված ժամանակում 3 կիլոգրամ նիհարելու ցանկությունից:
Մեծ նպատակները բաժանեք փուլերի և սահմանեք ժամանակ այս փուլերը հաղթահարելու համար:
3. Ազատվեք բոլոր ավելորդություններից
Մենք ինքներս ենք ստեղծում մեր կյանքը՝ ինչ-որ իրավիճակներում որոշում կայացնելով: Արդյունքները սվորաբար զարմացնում են մեզ: Եվ, իրականում, ոչ ոք չի ստիպում մեզ երեկոները քայլելու և առողջ ապրելակերպով զբաղվելու փոխարեն անցկացնել հեռուստացույցի դիմաց:
Պետք է հասկանալ, որ մեր կյանքում ավելորդ է այն, ինչ չի բերում ոչ մի օգուտ: Մեր ռեսուրսները, ժամանակը և էներգիան անսահամանփակ չեն, այնպես որ պետք է հասկանալ, թե ինչն է մեզ համար կարևոր:
4. Դադարեք վախենալ փոփոխություններից
Իրականում ծիծաղել են այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ իրենց կյանքը շատ սխալ է ընթանում, բայց իրենց արժանապատվությունից ցածր են համարում դրա հետ ինչ-որ բան անելը: Այո՛, դժվար է, հետևանքները ծանր են, բայց առանց փոփոխությունների չկա զարգացում:
Եթե արդեն գիտեք՝ ինչ եք ուզում, ապա պետք է միանգամից անցնել գործելուն:
5. Համարձակվեք անել այն, ինչ առաջ չէիք անի
Պետք է լինել ծայրահեղ լավատես, որպեսզի մտածել փոփոխությունների մասին՝ ամեն օր նույնը անելով:
Ինչու՞ փոփոխել կյանքը, եթե ամեն ինչ ստաբիլ է: Այս հարցից է սկսում դեգրադացիան: Այսպես նպատակին հասնելու ժամանակը անընդհատ երկարում է՝ օրը դառնում է ամիս, ամիսը՝ տարի և ընթացքում ստաբիլությունը սկսում է ավելի ու ավելի գրավել ձեզ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր