21:00 - Զարմանալի փաստեր հղիության մասին         20:40 - 5 զարմանալի փաստ Երկրի մասին, որոնք գիտությունը չի կարողանում բացատրել.Տեսանյութ      20:20 - Չի կարելի բզկտել մեր ժողովրդին եւ չի կարելի մարդկանց հանել իրար դեմ. Սերժ Սարգսյան    

31 դեկ 2016 14:13

Երրորդ Հանրապետությունը սպառել է իր պատմական ժամանակը և պիտի ձևափոխվի մեկ այլ տիպի պետության. Հարցազրույց Հայկ Բալանյանի հետ

Загрузка...
Տարեվերջյան ամփոփիչ հարցազրույց Հայկ Բալանյանի հետ
 
-Պարոն Բալանյան, եթե տարին ամփոփելու լինենք, ինչպե՞ս կգնահատեք այն:
-Շատ դժվար տարի էր, փորձությունների տարի, որը ստիպեց վերանայել տարիներ ի վեր հաստատված համոզմունքները և հասկանալ, որ այդպես շարունակել իսկապես չի կարելի: 
-Տարվա ընթացքում ունեցանք մի քանի լուրջ գործընթացներ՝ ապրիլյան պատերազմ, «Սասնա Ծռերի»  գործողություն: Ի՞նչ հետևություն պետք է արվի այս ամենից:
-Իհարկե ապրիլյան ռազմական գործողությունները և Սասնա Ծռերի ապստամբությունը անցավ, վախն ու սարսափը մոռացվեց և այժմ շատերը ուզում են շարունակել նույն ձև, ապրել՝ չհասկանալով, որ հաջորդ անգամը լինելու է ավելի դաժան: Բայց կարծում եմ, ժողովրդի մեծ մասը հասկացավ, որ միայն պայքարով, համբերատար ամենօրյա աշխատանքով,  սովորելով, զարգացած ու գրագետ մարդ լինելով կարելի է ունենալ զարգացած ու կիրթ պետություն, դիմագրավել և արտաքին, և ներքին մարտահրավերներին:
Բանալին և հետևությունը մեկն է, սուբյեկտը նույնպես՝ մենք: Եվ այն մարդը որ կարող է պաշտպանել իր իրավունքները դրսում, կպաշտպանի նաև իր շահերը ներսում, և մարդը, որը հանձնում է իր շահերը դրսում, չի պայքարի նաև իր երկրի համար ներսում: Թե ներսի, թե դրսի թշնամիների բոլոր փորձերը՝ մեր ժողովրդից հնազանդ հոտ սարքելու, տապալվելու են: 
-Արտաքին քաղաքական առումով ի՞նչ բացթողումներ և ձեռքբերումներ ենք ունեցել:
-Մենք պիտի հասկանանք մի բան. Ոչ ոք քո փոխարեն քո հարցերը չի լուծելու: Եթե դու ինքդ ոչինչ, կամ գրեթե ոչինչ չես անում քո երկրի համար, այլ զբաղված ես անձնական իշխանության ու հարստության հարցերով, ապա ոչ մի երկիր ոչինչ չի անելու քո համար և փոխարեն՝ նույնիսկ, եթե իր շահերը քո շահերի հետ համընկնում է: Այս տարվա գլխավոր դասը և ձեռբերումը պիտի լինի հենց այդ միտքը, իսկ նվաճում կարելի է համարել այն, որ մեր ժողովրդի խիզախությունը և իմաստությունը մեզ բեթարից ազատեց:
-Արցախի հարցի հետ կապված առաջնահերթություններն որո՞նք են, որ պետք է եկող տարիներին ավելի հետևողական լինենք:
-Սկզբից պետք է ներհայկական երկխոսությամբ հստակեցնել հետագա ռազմավարությունը. Միացում՝ հիմք ընդունելով ՀՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման որոշումը, թե՞ անկախության ճանաչում, հետո միացում:
Եվ երկրորդը, հայկական կողմը պիտի անի քայեր, որոնք հստակ պիտի ցույց տան մեր դիրքորոշման անբեկանելիությունը՝ տարածքների բնակեցում, տնտեսական զարգացում ու ազատագրված պատմական Հայրենիքի մարսում: Իհարկե, այդ ամենը կախված է Հայաստանի հանրապետության որակից և կերպից: ՈՒստի, Լեռնային Ղարաբաղի հարցը կախված է միայն և միայն Բաղրամյան 26-ում նստած իշխանության որակից, և ոչ թե Լեռնային Ղարաբաղից կամ Ռուսաստանից: Միայն մեզնից և մեր ստեղծած պետության որակից, որի մասին մենք պիտի խոսենք որպես առաջնահերթություն:
-Առաջիկայում նախընտրական գործընթացներ են սկսվելու, ըստ Ձեզ ի՞նչ հնարավոր զարգացումներ կծավալվեն:
Կարծում եմ, որ մեծ անակընկալներ չեն լինի, իշխանությունը կվերատադրվի, սակայն կարևոր հանգամանք է լինելու, թե ինչպիսի իրավիճակ կստեղծվի երկրում՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը 2018թ: 
2018թ զարգացումների հիմքերը կայացվում են նաև այս ընտրություններում: Անկախ ստացված ձայներից և մանդատներից, քաղաքական համայնապատկերը Սերժ Սարգսյանի նախագահության ավարտից առաջ մեծ նշանակություն է ունենալու մի իրավիճակում, երբ փաստացի Երրորդ Հանրապետությունը սպառել է իր պատմական ժամանակը և պիտի ձևափոխվի մի այլ տիպի պետության:
-Ձեր ամանորյա մաղթանքը հայ ժողովրդին:
-Մեզ մոտ ամեն ինչ ստացվելու է ու լինելու է: Թող ոչ ոք չկասկածի ու չհուսահատվի: Ուրիշ ազգեր դարերի ընթացքում և միլիոնավոր զոհերի միջոցով են հասել նրան, ինչին մենք կհասնենք պատմականորեն շատ ավելի արագ ու անցնցում: 25 տարին պատմության համար թիվ չէ: 
Մենք, իհարկե, ուշացել ենք, բայց մենք կանենք այն, ինչը պատմության  տեսակետից անխուսափելի է. կունենանք մեր ազգային պետությունը ու մեր խիզախ ու տաղանդավոր ժողովրդին արժանի իշխանություն:
 
Զրուցեց՝ Դիանա  Մանուկյանը
 

loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր