17:47 - Ատամի մածուկի գործածության 10 յուրահատուկ եղանակ         17:32 - Սահմանին զինվոր է սպանվել      17:19 - Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկա    

02 հուն 2017 20:30

Սովորություններ, որոնք «գողանում են» ձեր երիտասարդությունը

Այս կամ այն տարիքում տարբեր տեսք ունենալը մասամբ պայմանավորված է գենետիկայով, սակայն սա, անշուշտ, միակ գործոնը չէ: Հայտնի է, որ մենք ինքներս կարող ենք զգալի ազդեցություն ունենալ ծերացման գործընթացի վրա: AdMe.ru-ն ներկայացրել է առաջին հայացքից անվնաս թվացող սովորություններ, որոնք վնաս են հասցնում ձեր արտաքինին և «գողանում» երիտասարդությունը: Ամենատարածված սանրվածքներից մեկը` «ձիու պոչը», կարող է մազաթափություն առաջացնել: Ավելի լավ կլինի պոչը փոխարինել այլ պրակտիկ սանրվածքներով: Կաթը օգտակար մթերք է, սակայն դրա կազմում անդրոգեններ կան, որոնք չարաշահելու դեպքում ակտիվանում է ճարպագեղձերի աշխատանքը` այսպիսով խցանելով  ծակոտիներն ու հոգնած տեսք հաղորդելով մաշկին: Արևապաշտպան քսուքն անհրաժեշտ է քսել ոչ միայն դեմքի, այլև ձեռքերի մաշկին, որպեսզի ճառագայթման հետևանքով այն չջրազրկվի և չծերանա: Ոտքը ոտքի վրա դրած դիրքում նստելը խոչընդոտում է արյան շրջանառությունը, ինչի հետևանքով մաշկի վրա տհաճ «ցանցեր» են առաջանում: Թաց մազերը սանրելու դեպքում մեծ վնաս եք հասցնում դրանց, քանի որ թաց վիճակում մազերը ենթարկված են ճյուղավորման վտանգին: Աչքերը տրորելու սովորության հետևանքով վնասվում են թարթիչները, ինչպես նաև` մաշկն աչքերի շուրջ: Նույնիսկ ամենաորակյալ սնուցող քսուքը չափից շատ օգտագործելու դեպքում կարող է վնաս հասցնել մաշկին: Ավելորդ քսուքն անհրաժեշտ է հեռացնել անձեռոցիկով: 

loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր