00:00 - Օրվա խորհուրդ.Հունվարի 22         21:00 - Զարմանալի փաստեր հղիության մասին      20:40 - 5 զարմանալի փաստ Երկրի մասին, որոնք գիտությունը չի կարողանում բացատրել.Տեսանյութ    

03 հուն 2017 17:26

Ձյունը պատուհանի սառած շուրթերին այն ճանապարհն է որով մեկը միշտ գալիս անցնում է առանց ներս մտնելու.Ռազմիկ Գրիգորյան

Загрузка...
Ձյունը
պատուհանի սառած շուրթերին
այն ճանապարհն է
որով մեկը միշտ գալիս
անցնում է առանց ներս մտնելու
ու առավոտվա երկու բաժակ թեյից
մեկը միշտ սառչում է 
ներս չեկողի մասին։

Հրե Կապիկն իր տեղը զիջեց Հրե Աքաղաղին, 2016 թվականը բավական վերուվարումներով ստացվեց, իսկ երիտասարդ բանաստեղծ Ռազիկ Գրիգորյանի համար արդեն անցած տարին ստեղծագործական բուռն տարի էր. «Ոգեշնչման պակաս չի եղել: Տարին ստեղծագործական տեսանկյունից հագեցած էր: Որեւէ բան չեմ կապում տարվա խորհրդանիշի հետ: Ըտս իս ստեղծագործող մարդու համար կապ չունի Կապիկի տարի կլինի թե որևէ այլ կենդանու...»,-Hayacq.com հետ զրույցում նշեց Ռազմիկ Գրիգորյանը:


Լինելուցդ հետո առանց քեզ գրում եմ
նոր տարվա առաջին բանաստեղծությությունը,
երբ ցամաքեց աշնան արցունքը
ձյան տակ կքված ծառերի ճյուղերից:
 

Գլխարկիդ ձյունը 
սպիտակ օրորոցն է բառերիս
որ չհասան ետևիցդ,
ետ չնայեցիր
իսկ փողոցը ողջ գիշեր 
ճերմակում էր:
 
Անդրադառնալով 2017 թվականի իր ակնկալիքներին բանաստեղծը նշեց.«2017-ին ծրագրել եմ գիրքս տպագրել, նաեւ նոր ֆիլմ կլինի, սակայն դա այդքան էլ նոր տարվա ակնկալիք չէ, ավելի շատ աշխատանք, որը ընթացքի մեջ է»:
 
Ձյունը դադարեց,
դու քայլում էիր դեռ,
այդպես ծանր հեռանում եմ ինձանից
ցուրտը ոսկորներիս մեջ:


loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր