00:00 - Օրվա խորհուրդ.Հունվարի 22         21:00 - Զարմանալի փաստեր հղիության մասին      20:40 - 5 զարմանալի փաստ Երկրի մասին, որոնք գիտությունը չի կարողանում բացատրել.Տեսանյութ    

03 հուն 2017 21:00

Ի՞նչ են հուշում աստղերը ձեր առողջական վիճակի մասին. տարվա աստղագուշակը (2017 թ.)

Загрузка...

 

Խոյ (21.03-20.04) 

Խոյերին 2017 թվականին խորհուրդ է տրվում հնարավորինս շատ հանգստանալ: Այս տարի նրանք կլինեն էներգիայով լի, սակայն այդ էներգիան հավասարաչափ չի բաշխվի և կլինեն ակտիվ ու պասիվ ժամանակահատվածներ: Սա է պատճառը, որ Խոյերին երբեմն կթվա, թե իրենք իրենց նպատակին հասնելու վրա բավականաչափ էներգիա չեն վատնում, ինչն իրականում սխալ է: Պետք չէ ավելորդ ուժ ու ժամանակ վատնել: Փոխարենը կարելի է հաճելի ժամանակ անցկացնել: Խոյերի համար լավագույն տարբերակը կլինի իրադարձությունների բնական ընթացքին չխառնվելը: Հնարավորության դեպքում հարկավոր է հանգստանալ, խնայել ուժերը և վատնել ժամանակը ոչ միայն գործերի, այլ նաև հաճելի մանրուքների վրա: Շատ օգտակար կլինեն թեթև ֆիթնեսը, լողը, զբոսանքն ու ճանապարհորդությունները:

Ողնաշարի, որիկամներ ու մաշկային հիվանդությունների, ինչպես նաև շաքարային դիաբերի բուժման համար լավագույն ժամանակահատվածը տարեսկիզբը, ամռան ամիսներն ու սեպտեմբերն են: Տարեվերջը շատ ավելի հարմար է միզասեռական համակարգի, աղեստամոքսային համակարգի և լյարդի խնդիրների լուծման համար:

 

Ցուլ (21.04-22.05)

Այս տարի աստղերը Ցլերի համար պատրաստել են փորձություն՝ վայելքների ու գայթակղությունների տեսքով: Սակայն հարկավոր է շատ զգույշ լինել այդ վայելքների հետ՝ անկախ այն բանից, թե այդ վայելքները կապված են սիրային հարցերի, համեղ ուտեստների, թե զվարճանքի հետ: 2017 թվականին առողջությանը վնաս չհասցնելու համար Ցլերը պետք է հնարավորինս զուսպ լինեն և վարեն առողջ ապրելակերպ, քանի որ նման գայթակղությունները վնասակար կլինեն ինչպես նրանց կարիերայի ու անձնական կյանքի, այնպես էլ առողջական վիճակի և կազմվածքի համար: Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել միզասեռական համակարգի և լյարդի առողջությանը:

Տարեսկիզբը, ամռան ամիսներն ու սեպտեմբերը շատ հարմար կլինեն աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, ալերգիաների և էկզեմաների բուժման համար, իսկ տարեվերջին ցանկալի է կենտրոնանալ շաքարային դիաբետի, ինչպես նաև ողնաշարի և երիկամների հիվանդությունների բուժման վրա:

 

Երկվորյակներ (23.05-22.06)

Այս տարի Երկվորյակների առողջական վիճակը բավական լավ կլինի, իսկ կենսական տոնուսը՝ բարձր: Ամբողջ տարի նրանց իմունիտետը շատ բարձր կլինի և շատ ավելի հեշտ կլինի սեզոնային հիվանդությունները հաղթահարելը: Միակ խնդիրը հոդերի հատ կապված խնդիրները կլինեն, ուստի հարկավոր է բուժիչ մարմնամարզությամբ զբաղվել՝ հոդերի ու ողնաշարի շարժունությունը պահպանելու համար: Երիկամների խնդիրներ ու շաքարային դիաբետ ունեցող Երկվորյակները նույնպես պետք է շատ ուշադիր լինեն և հետևեն բժշկի բոլոր ցուցումներին:

Սրտանոթային համակարգի խնդիրների բուժման համար շատ հարմար ժամանակահատված կլինի տարվա սկիզբը, ինչպես նաև ամռան ամիսներն ու սեպտեմբերը, իսկ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, ալերգիաների և էկզեմայի բուժումը ցանկալի է իրականացնել տարեվերջին:

 

Խեցգետին (23.06-23.07)

Եկող տարի Խեցգետիններին խորհուրդ է տրվում զբաղվել իրենց մարսողական համակարգով և առաջին հերթին լուծել ստամոքսի խնդիրները: Լավագույն տարբերակը դիետոլոգի հետ խորհրդակցելը կլինի: Հարկ է հիշել, որ այդ դիետայի նպատակը ոչ թե նիհարելը պետք է լինի, այլ աղիների ու ստամոքսի աշխատանքը կարգավորելը, հակառակ դեպքում կարելի է ձեռք բերել ոչ միայն ստամոքսի քրոնիկ խնդիրներ, այլև ալերգիաներ, էկզեմա և նեյրոդերմիտ: Հարկավոր է առանձնահատուկ զգույշ լինել գարնանը: Բացի այդ, հարկավոր է հրաժարվել վնասակար սովորություններից (շատակերություն, ծխախոտի և ալկոհոլի չարաշահում և այլն):

Տարեսկիզբը, ամռան ամիսներն ու սեպտեմբերը հարմար են շնչառական համակարգի խնդիրների բուժման համար, իսկ տարեվերջը՝ սրտանոթային համակարգի:

 

Առյուծ (24.07-24.08)

2017 թվականին Առյուծներին հակացուցված են էքստրեմալ սպորտաձևերն ու առհասարակ ամեն ինչ, ինչը հոգեկան ու ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառ կդառնա: Սակայն պետք չէ ամբողջ տարին տանը փակված անցկացնել: Առողջ ապրելակերպը, մաքուր օդին զբոսնելն ու բուժիչ մարմնամարզությունը շատ օգտակար կլինեն Առյուծների համար, եթե ամեն ինչ լինի չափի մեջ: Հարկ է հիշել, որ ծանրաբեռնվածությունն ու սթրեսը կարող են թուլացնել Առյուծների իմունային համակարգը և բացասաբար ազդել սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:

Այս տարին շատ հարմար է նյարդային համակարգն ու ներքին օրգանների, առաջին հերթին շնչառական համակարգի և ստամոքսի, աշխատանքը կարգի բերելու համար: Բացի այդ, Կարմիր Աքլորի տարին ծխախոտից հրաժարվելու համար լավագույն ժամանակահատվածն է:

 

Կույս (25.08-23.09)

Այս տարի Կույսերին խորհուրդ է տրվում հրաժարվել վատ սովորություններից և առաջին հերթին ծխախոտից, քանի որ ծխախոտի ծուխը Կարմի Աքլորի տարում առանձնահատուկ ուժով կազդի Կույսերի շնչառական ու աղեստամոքսային համակարգերի վրա: Ծխախոտը հատկապես բացասաբար կազդի տարվա առջին կեսին: Բացի այդ, աստղերը խորհուրդ են տալիս նաև բացառել վնասակար ու բարձր կալորիականությամբ սնունդը: 2017 թվականին հարկավոր է ավելի քիչ ուտել, սակայն չափավոր, քանի որ քաղցած մնալը նույնքան վնասակար է, որքան և շատ ուտելը: Տարին շատ հարմար է նյարդային, սրտանոթային և շնչառական համակարգերի աշխատանքը կարգավորելու համար: Բացի այդ, շատ հարմար ժամանակահատված է մաշկային խնդիրները լուծելու համար: Սակայն հարկ է հիշել, որ մաշկային հիվանդությունները հաճախ պայմանավորված են լինում նյարդային խնդիրներով, ուստի հարկավոր է դրանք միասին լուծել: Բացի այդ, մաշկային ու նյարդային խնդիրների կանխարգելման լավագույն միջոցը առողջ ապրելակերպն ու բուժիչ մարմնամարզությունն են:

 

Կշեռք (24.09-23.10)

2017 թվականին Կշեռքները կունենան հանգստացնող միջոցների կարիք, քանի որ աստղերը խոստանում են էմոցիաներով ու հուզումներով հարուստ տարի, իսկ նման ապրումները միշտ ավելորդ ծանրաբեռնվածություն են նյարդային համակարգի համար: Բացասակայն հույզերից առհասարակ ցանկալի է խուսափել, այլապես կարող են առաջանալ նեյրոդերմիտներ և ալերգիաներ: Առանձնահատուկ զգույշ պետք է լինեն ասթմայով ու շնչառական ուղիների այլ հիվանդություններով տառապողները: Բնական է, որ բացասական էմոցիաներից խուսափելն այդքան էլ հեշտ չի լինի, սակայն հարկավոր է սովորել դրանք ավելի հանգիստ ընդունել, ինչը թույլ կտա պահպանել առողջությունն ու լավ ինքնազգացողությունը: 

Տարին շատ հարմար է քրոնիկ սինուսիտի, կոկորդի ու սրտի հիվանդությունների բուժման համար: Նաև տարին (հատկապես ամռան ամիսներն ու սեպտեմբերը) հաջողակ տեսողության վերականգնման վիրահատությունների համար:

 

Կարիճ (24.10-22.11)

Չնայած, որ Կարիճները բավական առողջ են, աստղերն այս տարի խորհուրդ են տալիս շատ ուշադիր լինել օրգանիզմի և առաջին հերթին սրտանոթային համակարգի աշխատանքի հանդեպ: Պետք չէ անտեսել ախտանշանները կամ զբաղվել ինքնաբուժությամբ: Այս տարի հարկավոր է ժամանակին այցելել սրտաբանին և միջոցներ ձեռնարկել՝ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրները ժամանակին լուծելու համար:

Բացի այդ, 2017 թվականը շատ հարմար ժամանակահատված է սնկային հիվանդությունների, կաթնասնկախտի, ինչպես նաև հոդերի հիվանդությունների բուժման համար: Արթրոզների, արթրիտների կամ ռևմատիզմի դեպքում Կարմիր Աքլորի տարին լավագույն ժամանակահատվածն է բուժում իրականացնելու համար:

 

Աղեղնավոր (23.11-22.12)

Կարմիր Աքլորի տարում Աղեղնավորների առողջական վիճակը բավական լավ կլինի: Նույնիսկ միգրեններն ու մրսածությունը ոչ մի լուրջ խնդիր չեն առաջացնի: Սա, իհարկե, չի նշանակում, որ խնդիրների դեպքում պետք չէ որևէ բան ձեռնարկել, սակայն բուժումը շատ ավելի հեշտ կտրվի: 2017 թվականին աստղերը բարենպաստ ազդեցություն կունենան առաջին հերթին նյարդային համակարգի ու հոգեվիճակի վրա, ինչը կօգնի ավելի հեշտ հաղթահարել հիվանդությունների մեծ մասը:

Բացի այդ, տարվա երկրորդ կեսն ու տարեվերջը հատկապես բարենպաստ կլինեն կաթնասնկախտի բուժման համար, ուստի խնդրի առկայության դեպքում պետք չէ բաց թողնել նման հնարավորությունը:

 

Այծեղջյուր (23.12-20.01)

Այս տարի Այծեղջյուրների համար շատ օգտակար կլինեն յոգան ու կազդուրիչ մարմնամարզությունը, որոնք կօգնեն խուսափել հոդերի ու մկանների խնդիրներից: Իհարկե որևէ լուրջ խնդիր չի սպասվում, սակայն ցավերն ու տհաճ զգացողությունները (հատկապես եղանակային փոփոխությունների ժամանակ) նույնպես կարող են խնդրիներ առաջացնել: Բացի այդ, 2017 թվականին Այծեղջյուրների մոտ կարող են սրվել սնկային հիվանդությունները, ինչպիսին են կաթնասնկախտը, եղունգների սնկային հիվանդությունները, թեփը և այլն: Նման բարդություններից խուսափելու համար հարկավոր է ամբողջ տարվա ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել անձնական հիգիենային:

Տարվա վերջին 3-4 ամիսը շատ ավելի դրական կլինեն և եթե այդ ժամանակ Այծեղջյուրները բարձր պահեն իրենց տարամադրությունը, ապա նրանց ուժերը կբավականանցնեն ցանկացած հիվանդություն հաղթահարելու համար:

 

Ջրհոս (21.01-19.02) 

Ջրհոսների առողջական վիճակը 2017 թվականին առաջին հերթին կախված կլինի նրանց տրամադրությունից ու նյարդային համակարգի վիճակից: Ընդհանուր առմամբ՝ աստղերն այս տարի շատ բարյացակամ են տրամադրված Ջրհոսների հանդեպ, սակայն նրանք սիրում են անտեսել բժիշկների խորհուրդները, ինչը կարող է վտանգել առողջությունը: Խնդիրը նրանում է, որ այս տարի Ջրհոսները շատ կասկածամիտ կլինեն և կանհանգստանան ցանկացած ախտանշանի դեպքում, սակայն բժշկի հետ խորհրդակցելու փոխարեն կզբաղվեն ինքնաբուժությամբ, իսկ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել:

2017 թվականին առողջությունը պահպանելու համար Ջրհոսները պետք է հրաժարվեն ժողովրդական միջոցներով իրականացված բուժումից և հետևեն բժշկի ցուցումներին: Այս տարի շատ ավելի ճիշտ կլինի ոչինչ չձեռնարկելը, քան ինքնաբուժությամբ զբաղվելը: Իսկ ամենաճիշտը կլինի առաջին իսկ ախտանշանի դեպքում բժշկին այցելելը:

 

Ձկներ (20.02-20.03)

Կարմի Աքլորի տարում լավագույնը, որ կարող են անել Ձկները՝ ամբողջ տարի լողավազան այցելելն է, քանի որ հենց լողը թույլ կտա Ձկներին զգալ իրենց «ինչպես ձուկը ջրում» և պայքարել հիվանդությունների դեմ: Այս տարի կարող են ի հայտ գալ խնդիրներ կապված  հոդերի և առհասարակ ողջ հենաշարժիչ համակարգի շարժունության հետ, իսկ լողը կօգնի խուսափել նման խնդիրներից: Իհարկե շատ ավելի լավ կլիներ տաք ծովափին ժամանակ անցկացնելը, սակայն նման հնարավորության բացակայության դեպքում լողավազանը նույնպես լավ ելք է:

Ինչ վերաբերում է քրոնիկ հիվանդությունների բուժմանը, ապա հարկ է նշել, որ տարին (հատկապես ամռան ամիսներն ու սեպտեմբերը) շատ բարենպաստ է միզասեռական համակարգի և երիկամների խնդիրների բուժման համար: Տարեվերջը շատ հարմար ժամանակահատված է տարատեսակ նևրոզների և սրտանոթային համակարգի հիվանդությունների բուժման համար:



loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր