13:20 - 3 փաստ կեսարյան հատմամբ ծննդաբերած կանանց մասին         13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել      12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....    

04 հուն 2017 19:30

Թուրքիայում 3 ամսով երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը

 

Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է երկրում 2016-ի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո սահմանված արտակարգ ռեժիմը դրությունը երեք ամսով երկարաձգելու օգտին: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, խորհրդարանի որոշումը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին: Այսպիսով, արտակարգ դրությունը Թուրքիայում կշարունակվի առնվազն մինչև ապրիլի կեսերը, իսկ ռեժիմի պահպանման ընդհանուր տևողությունը կկազմի 9 ամիս:

 

Արտակարգ ռեժիմը երկարաձգելու համար պատճառ է հանդիսացել Ստամբուլի ակումբներից մեկում հունվարի 1-ի գիշերն իրականացված հարձակումը, որի հետևանքով 40 մարդ էր զոհվել:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը, որը կանգնած է եղել Թուրքիայում կատարված մի շարք այլ ահաբեկչությունների ետևում:
Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայի իշխանությունները արդեն երկրորդ անգամ են երկարաձգում:

 

 

 

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր