20:15 - Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ընտրությունների նախնական ցուցակներում անհամապատասխանությունների մասին         20:00 - Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը այլևս չեն թաքցնում իրենց սիրային կապը.Տեսանյութ      19:45 - ԱՄՆ փոխնախագահին Բրյուսելում դիմավորել են սխալ դրոշով    

04 հուն 2017 19:15

Ողբերգական դեպք․ 61-ամյա կինը պատուհանից ծածկոցը թափ տալիս վայր է ընկել եւ տեղում մահացել (ֆոտո)

loading...

 

Շիրակի մարզում, այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Տոնականյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի 61-ամյա Հերիքնազ Նահապետյանի դին։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը դժբախտ պատահար է. կինը, որ ապրում է 3-րդ հարկում, պատուհանից ծածկոցը թափ տալու ժամանակ կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել։ Նա ուներ տղա եւ աղջիկ, ամուսինն էլ տարիներ առաջ է մահացել, իսկ հունվարի 1-ին նա նշել էր նաեւ իր ծննդյան տարեդարձը։



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր