13:20 - 3 փաստ կեսարյան հատմամբ ծննդաբերած կանանց մասին         13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել      12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....    

05 հուն 2017 20:22

Ի՞նչ է հուշում ծննդյան ժամը ձեր մասին

Աստղագուշակության մեջ օրը սովորաբար բաժանվում է 12 ժամային հատվածների, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդու կյանքի վրա։
00:00 — 02:00 Այս ժամանակահատվածում իշխում է Մերկուրին։ Այս ժամին ծնված մարդիկ գերազանցիկ են եւ դպրոցում, եւ համալսարանում։ Նրանք կազմակերպչական ջիղ եւ վերլուծող միտք ունեն։ Սովորաբար կամ շատ մարդամոտ են, կամ  շատ ինքնամփոփ։
02:00 — 04:00 Նշված ժամանակահատվածում ծնված մարդկանց հովանավորը Վեներան է։ Նրանք աշխատասեր են, սիրում են ամեն ինչ ինքնուրույն անել։ Շատ են սիրում եւ գնահատում արվեստը, հետեւում են նորաձեւության միտումներին։ Սիրո հարցում գնահատում են հավատարմությունն ու նվիրվածությունը։
04:00 — 06:00 Մարսի հովանավորության տակ գտնվող մարդիկ տարբերվում են մյուսներից իրենց վառ անհատականությամբ։ Նրանց հետ միշտ շատ հետաքրքիր է։ Սիրո հարցում նախընտրում են ուժեղ եւ մեծ կամքի ուժի տեր զուգընկերների։
06:00 — 08:00 Այս ժամին ծնված մարդիկ գտնվում են Նեպտունի հովանավորության տակ։ Նրանք հասկանում են ամենքին եւ ամեն ինչ։ Դժվարությամբ են ընտրում իրենց համապատասխան մասնագիտությունը եւ հաճախ են անսպասելի եւ անբացատրելի քայլեր կատարում։
08:00 — 10:00 Նշված ժամանակահատվածում ծնված մարդկանց հովանավորը Ուրանն է։ Շատ հաճելի եւ ընկերասեր մարդիկ, որոնք շատ ընկներ ունեն։ Նրանք միշտ պայքարում են ճշմարտության համար։
10:00 — 12:00 Սատուրնի հովանավորության տակ ծնված մարդիկ մեծ հարգանք եւ հեղինակություն են վայելում։ Անձնական կյանքում հաճախ են միայնակ լինում, քանի որ նրանց կյանքում գլխավոր տեղը զբաղեցնում է կարիերան։
12:00 — 14:00 Այս ժամանակահատվածում իշխում է Յուպիտերը։ Նրանք շատ վատ աշակերտներ, բայց հիանալի ուսուցիչներ են։ Նրանց հաճախ են դիմում օգտակար խորհուրդ ստանալու համար։ Սիրում են ճամփորդել։  
14:00 — 16:00 Պլուտոնի հովանավորության տակ ծնված մարդիկ օգնության են հասնում բոլորին։ Սիրո հարցում նախընտրում են սեքսուալ զուգընկների, քանի որ իրենք նույնպես սեքսուալ են։ Աշխատավայրում ընկերանում են գրեթե բոլորի հետ։
16:00 — 18:00 Նշված ժամանակահատվածում ծնված մարդկանց հովանավորը Վեներան է։ Նրանք կամ շատ հաջողակ են, կամ իսկական անհաջողակներ են։Ռռոմանտիկ են եւ միշտ հստակ գիտեն, թե ինչ են ցանկանում։ Նրանց ամենասիրելի հեքիաթը «Մոխրոտիկ»-ն է։ Նրանք կատարյալ ամուսին են իրենց զուգընկերոջ համար։
18:00 — 20:00 Այս ժամին ծնված մարդիկ գտնվում են Մերկուրիի հովանավորության տակ։ Նրանք սիրում են աշխատել, ճիշտ սնվել, առողջ ապրելակերպ վարել։ Շատ հաճախ նախընտրում են բժշկի մասնագիտությունը, սիրում են նաեւ ծրագրավորությամբ զբաղվել։
20:00 — 22:00 Այս ժամանակահատվածում իշխում է Արեւը։ Այս մարդիկ արվեստագետներ են եւ նրանց կյանքում մեծ տեղ են զբաղեցնում սերը, կիրքը եւ երեխաները։ Նրանք հեշտությամբ են սիրախաղ սկսում եւ ապրում են կինոաստղի կյանքով։
22:00 — 24:00 Լուսինը հովանավորում է այս ժամանակահատվածում ծնված մարդկանց, որոնք օգնում եւ հոգ են տանում բոլորի նկատմամբ։ Կարող են մեծ ազդեցություն ունենալ այլոց վրա։ Առավել կարեւորում են ընտանիքը եւ ձգտում են ղեկավարել այն։ 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր