00:00 - Օրվա խորհուրդ.Հունվարի 22         21:00 - Զարմանալի փաստեր հղիության մասին      20:40 - 5 զարմանալի փաստ Երկրի մասին, որոնք գիտությունը չի կարողանում բացատրել.Տեսանյութ    

07 հուն 2017 21:00

Պուտինն անձամբ է տվել ԱՄՆ-ի վրա կիբերհարձակումների հրամանը. ԱՄՆ հետախուզության ներկայացուցչություն

Загрузка...

 

Պուտինն անձամբ է տվել ԱՄՆ-ի վրա կիբերհարձակման հրամանը, գրում է meduza.io կայքը` հղում անելով ԱՄՆ հետախուզության հրապարակած զեկույցին։
Ամերիկյան հետախուզությունը պնդում է, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի համակարգի վրա իրականացված հաքերային հարձակման ետևում կանգնած է եղել Ռուսաստանի ԶՈւ-ի գլխավոր շտաբի հետախուզական վարչությունը:   

ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ ռուս հաքերներն այս կիբերհարձակումների ընթացքում համակարգչային ծրագրերի կոտրելու արդյունքում գողացված ինֆորմացիան ապակոդավորելու համար օգտագործել են  WikiLeaks, DCLeaks  նախագծերն, ինչպես նաև օգտվել են Guccifer 2.0 անվամբ հայտնի հաքերի ծառայություններից:  
Ամերիկյան կողմը պնդում է, որ կիբերհարձակումն ուղղված է եղել ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացի հանդեպ հասարակական վստահության կոտրելուն, ինչպես նաև դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկելուն, ինչի արդյունքում մեծացան նրա հակառակորդ, հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Դոնալդ Թրամփի շանսերը:

 

Զեկույցում նաև ասվում է, որ Ռուսաստանը երկար տարիներ փորձում է խաթարել ԱՄՆ-ի որդեգրած լիբերալ-դեմոկրատական կարգուկանոնի հիմքերը, որոնք Պուտինը դիտարկում է որպես իր իշխանության սպառանլիք:



loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր