14:40 - Ամերիկահայ երիտասարդի ամուսնության անակնկալ առաջարկն ընկերուհուն՝ պարի ժամանակ.Տեսանյութ         14:20 - Ինչպիսին է Քիմ Քարդաշյանը խոհանոցում      14:00 - Ինչպիսին էին «Գահերի խաղը» սերիալի սիրված դերասանները երիտասարդ հասակում. Լուսանկարներ    

07 հուն 2017 19:38

Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը՝ Վրաստանի վարչապետին

Загрузка...
Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը՝ Վրաստանի վարչապետինՀայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ ծննդյան տոնի առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Կվիրիկաշվիլի, 
Շնորհավորում եմ Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և բարեկեցություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանում ապրող հայ համայնքի նկատմամբ Ձեր ցուցաբերած ուշադրության համար:
Վստահ եմ, որ երկու բարեկամ երկրների ներուժն ու գործընկերությունը կնպաստի շարունակաբար զարգացնելու, ամրապնդելու և նոր լիցք հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին:
Մեր համատեղ աշխատանքի շնորհիվ մեզ կհաջողվի առավել ամրապնդել հայ և վրաց ժողովուրդների միջև ջերմ կապը, որը հիմնված է բարեկամության հարուստ ավանդույթների վրա»: 

loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր