14:20 - Ինչպիսին է Քիմ Քարդաշյանը խոհանոցում         14:00 - Ինչպիսին էին «Գահերի խաղը» սերիալի սիրված դերասանները երիտասարդ հասակում. Լուսանկարներ      13:40 - Պարզեք ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում անցնելով թեստը    

09 հուն 2017 18:31

Թուրքիայում ոստիկանների հետ բախման արդյունքում պատգամավորներ են վիրավորվել

Загрузка...
Անկարայում` Թուրքիայի խորհրդարանի դիմաց, սահմանադրական փոփոխությունների դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախման արդյունքում ակցիայի մասնակից 2 պատգամավոր մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: Անկարայի իրավաբանների ասոցացիայի, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) կոչով, այսօր Թուրքիայի խորհրդարանի դիմաց շուրջ 100 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ բողոքի ակցի է իրականացվել: Ակցիան դադարեցնելու վերաբերյալ ոստիկանների հորդորներին չհետևած ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման արդյունքում Ժողովրդա-հանրապետական կուսակցության Անկարայից ընտրված պատգամավոր Նեջադի Յըլմազը և մեկ այլ պատգամավոր տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել: Խորհրդարանի դիմաց կազմակերպված ակցիայի իրականացման համար Անկարայի ոստիկանությունը նախապես թույլտվություն չէր տվել:

loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր