21:00 - Պարզ վարժություն՝ ընդամենը 3 շաբաթում բարակ իրան ու հարթ որովայն ունենալու համար         20:45 - Էդ հեքիաթները որտեղի՞ց եք սերտում. քաղաքացին՝ «Ելք»–ի թեկնածուին.Տեսանյութ      20:30 - Ցավդ տանեմ, ես տնօրեններին բան չեմ ասել, ընգերներս են իմ համար աշխատում. Սամվել Ալեքսանյան    

10 հուն 2017 10:30

«ՀԺ».Մուրադ Մուրադյանը փորձում է հաղթահարել Աբրահամյանների հետ ունեցած անհարթ հարաբերությունները և ստանալ Սերժ Սարգսյանի համաձայնությունը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը փորձում է ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում և առաջադրվել Արարատի մարզում: Նա 2012թ. պատգամավոր է դարձել նույն մարզի թիվ 16 ընտրատարածքից (Մասիսի ենթաշրջան) մեծամասնական ընտրակարգով:
Մուրադյանը երեկ մեր զրույցում ասաց, որ հիվանդ է և ընտրություններին մասնակցելու համար դեռ քննարկումներ չի ունեցել: Խնդիրն այն է, որ Արարատի մարզից ցանկանում են առաջադրվել նաև Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Նույն ընտրատարածքում ցանկանում է առաջադրվել Հ. Աբրահամյանի զարմուհին՝ պատգամավոր Կարինե Պողոսյանը ևս:
Այդ մարզում առաջադրվելու ցանկություն ունեն նաև «Ավշարի» սեփականատեր եղբայրներ Արամայիս և Արայիկ Գրիգորյանները: Իսկ ինչ վերաբերում է Մ. Մուրադյանին, ապա վերջինս, մեր տեղեկություններով, փորձում է հաղթահարել Աբրահամյանների հետ ունեցած անհարթ հարաբերությունները և ստանալ Սերժ Սարգսյանի համաձայնությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր