00:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 21         21:00 - Ժողովրդական 6 միջոց՝ առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար      20:45 - Հայկական շոուբիզնեսի ամենավուլգար աստղերը    

10 հուն 2017 11:15

The Wall Street Journal․ ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանի պատճառով պառակտումը խորանում է

Загрузка...
Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքի կապակցությամբ հանրապետական կոնգրեսականների անհանգստությունն ուժգնանում է, գրում է The Wall Street Journal–ը։ Հանրապետական կուսակցության «բազեները» ասում են, որ իրենք դեռ հարցեր ունեն Ռեքս Թիլերսոնի թեկնածության առթիվ, որին Թրամփն առաջարկում է ԱՄՆ պետքարտուղար նշանակել։ Թիլերսոնի թեկնածությունը քննարկվելու է մոտ օրերս՝ կոնգրեսի նիստի ժամանակ։
Սենատորներ Լինդսի Գրեմն ու Ջոն Մաքքեյնը NBC–ին տված հարցազրույցում ասել են, որ փորձում են առաջ մղել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը։ «Նման քայլը կհակասեր Ռուսաստանի հետ մերձենալու Թրամփի ցանկությանը։ Եթե այդ որոշումը լայն աջակցություն ստանա՝ Թրամփը կհայտնվի երկընտրանքի առաջ՝ կամ համաձայնել այդ դիրքորոշմանը, կամ էլ վետո դնել, դրանով իսկ ցույց տալով որ ռուս- ամերիկյան հարաբերությունների հարցում իր ու իր կուսակցության դիրքորոշումները հակասում են»,- ասվում է հոդվածում։
Պարբերականի կարծիքով Թրամփն ու նրա խորհրդականները փորձում են ամեն կերպ նվազեցնել ԱՄՆ ընտրական գործընթացին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության նշանակությունը ՝ վստահեցնելով, որ հաքերների գործողությունները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Սակայն ակնհայտ է, որ այս թեման դեռ երկար կքննարկվի ու կսրի Թիլերսոնի թեկնածության շուրջ ակնկալվող բանավեճը։
Ինչ վերաբերում է Թիլերսոնի թեկնածությանը՝ Գրեմն ու Մաքքեյնը հայտնել են, որ իրենք դեռ այդ կապակցությամբ հարցեր ունեն ու Թիլերսոնի հետ իրենց հանդիպումները դրական են անվանել։
«Թիլերսոնը պետք է համոզի ինձ ու հավանաբար նաև իմ մյուս գործընկերներին, որ ինքը Ռուսաստանը համարում է կործանարար ուժ, Պուտինին էլ՝ սպառնալիք  ամբողջ աշխարհի ժողովրդավարության համար,- ասել է Գրեմը,- նա պետք է ընդունի, որ հաքերական հարձակումների կազմակերպիչները ռուսներն էին, հետեւաբար նրանց դեմ պատժամիջոցները արդարացված էին»։
Ըստ հոդվածագրերի Մաքեյնի ու նրա նման մտածող մյուս հանրապետականներին հեշտ չի լինի իրենց կուսակցության կարծիքին դեմ դուրս գալը ու Թիլերսոնի թեկնածությունը մերժելը։ «Այս շաբաթ ծրագրված նիստի ժամանակ Թիլերսոնը կարող է Ռուսաստանի մասին հարցերին իր պատասխաններով փարատի բոլոր մտահոգությունները։ Դրա համար նա գուցե ստիպված լինի դեմ գնալ Թրամփին, բայց այդ ռազմավարությունը  հնարավոր է  ապահովի նրա թեկնածության հաստատումը»,- ասվում է հոդվածում։


loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր