00:00 - Օրվա խորհուրդ.Հունվարի 22         21:00 - Զարմանալի փաստեր հղիության մասին      20:40 - 5 զարմանալի փաստ Երկրի մասին, որոնք գիտությունը չի կարողանում բացատրել.Տեսանյութ    

10 հուն 2017 13:15

Փարաջանով անունը մեր այցեքարտն է.Տեսանյութ

Загрузка...
Սերգեյ Փարաջանովը ինքն  իր արվեստի մասին  ասում էր, «Երբ ես ինչ-որ պատմություն եմ պատմում, հարցնում եմ` «Դու ինչ ես կարծում, դա իրոք տեղի է ունեցել, թե ես եմ հորինել»: Ավելի հաճախ պատասխանում են, որ դա հորինված պատմություն է, որ դա իմ երևակայությունն է… իսկ ես ապացուցում եմ, որ դա կյանքն է: Բայց կյանքին ավելացված արվեստագետի աչքերն ու սիրտը, որից և այն զարմանալի է դառնում…»:
Ավանդույթի համաձայն, այսօր պանթեոնում՝ Սերգեյ Փարաջանովի շիրիմին, ծաղիկներ են խոնարհել, խունկ ծխեցրել ու շնորհավորել նրա ծնունդը, հետո տուն-թանգարանում սեղան է բացվել, քանի որ Փարաջանովն ինքը սիրում էր հյուրասիրել ու առիթը խնջույքի վերածել:
Փարաջանով անունը մեր այցեքարտն է։ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը այն տեղն է, որն  աշխարհի տարբեր ծայրերից մագնիսի նման ձգում-բերում է զբոսաշրջիկների:
Թանգարանի դռները մշտապես բաց են: Տոնական օր հասկացողություն այստեղ չկա:
«Ինչու եմ ես նուռ սիրում»,- ասում էր Փարաջանովը, «որովհետև նա բնության երբևէ ստեղծված բոլոր պտուղներից ամենաներդաշնակն է… յուրաքանչյուր հատիկ առանձին կյանք է: Հանրագումարում նրանց զուգակցումը խենթանալիորեն գեղեցիկ է: Նուռը հասել է մեզ` պահպանելով իր գեղեցկությունը՝ առանց Միչուրինի մասնակցության, որ ձմերուկից դդում էր սարքում, իսկ դդումից` խաղող  և ասում, որ պետք չէ բնությունից ողորմածություն սպասել: Պետք է այն վերցնել: Մենք վերցրինք, վերցրինք և ահա թե ինչ ունենք այսօր»:

loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր