17:47 - Ատամի մածուկի գործածության 10 յուրահատուկ եղանակ         17:32 - Սահմանին զինվոր է սպանվել      17:19 - Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկա    

10 հուն 2017 14:45

Օրվա խորհուրդ

Հունվարի 10
Կյանքը տրված է մարդուն ապրելու համար: Մեր սրբերը և մարտիրոսներն իմացել են ապրել նույնիսկ տառապանքների ու ցավերի մեջ: Ապրել են և ապրեցրել են ուրիշներին:
 
Հունվարի 11
«Եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է» (Հովհ. 11:9), և գիտենք, որ աշխարհի Լույսը, Արդարության Արեգակը Նա է՝ Քրիստոս:
 
Հունվարի 12
Մարդկանցից ոչ ոքի չդատենք, ոչ մեղավորներին, ոչ էլ արդարներին, քանզի անգամ սրբերը, որ հրեշտակներին են դատելու, համարձակություն չունեին մարդկանցից որևէ մեկին դատել:
 
Հունվարի 13
Նորը և հինը իմաստ ունեն միայն ժամանակի մեջ, սակայն ոչ հավիտենականության մեջ: Այդ պատճառով լավ է չափենք մեր կյանքը ոչ թե տարիներով, այլ մարդկանց սիրելու մեր կարողությամբ. ինչքան շատ սիրեցինք, այդքան երկար ապրեցինք, քանի որ մասը դարձանք Աստծո հավիտենական սիրո:

loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր