21:00 - Պարզ վարժություն՝ ընդամենը 3 շաբաթում բարակ իրան ու հարթ որովայն ունենալու համար         20:45 - Էդ հեքիաթները որտեղի՞ց եք սերտում. քաղաքացին՝ «Ելք»–ի թեկնածուին.Տեսանյութ      20:30 - Ցավդ տանեմ, ես տնօրեններին բան չեմ ասել, ընգերներս են իմ համար աշխատում. Սամվել Ալեքսանյան    

10 հուն 2017 16:15

10 խելացի եղանակներ կոշիկները մաքուր և թարմ պահելու համար

 

Կոշիկի վրա գումար խնայելը ճիշտ չէ: Իհարկե, շատ գումար դրա վրա ծախսելիս ցանկանում եք, որ այն ինչքան հնարավոր է երկար ծառայի: Ավելի լավ է մի քանի տարի նույն, սակայն որակյալ կոշիկը հագնել, քան փոխել ամեն տարի նոր, բայց էժանագին, անորակը գնել: Այս հոդվածում Ձեզ կներկայացնենք, թե ինչպես հոգ տանել կոշիկի նոր զույգի մասին առանց հատուկ միջոցների:

1. Վերադարձնել տակացուների ճերմակությունը

Ատամի մածուկն օգտակար է ոչ միայն ատամների համար, այլ, օրինակ, սպորտային կոշիկների, որոնք անհրաժեշտ է ճերմակեցնել: Վերցրեք ատամի հին խոզանակը և դրա վրա մի քիչ մածուկ ավելացրեք, այնուհետև դրանով մաքրեք կոշիկը:

2. Ինչպես մաքրել կաշվե կոշիկը

Կաշվե կոշիկների համար հարմար է բժշկական սպիրտի օգտագործումը: Դրանից վաճառում են դեղատներում, սակայն ուշադրություն դարձրեք՝ Ձեզ անհրաժեշտ է ոչ թե էթանոլ, այլ իզոպրոպանոլ (վաճառողները երբեմն շփոթում են): Եթե կոշիկի վրա հետքեր են հայտնվել, ուղղակի սպիրտի մեջ թաթախված բամբակով մաքրեք այն և կես ժամ հանգիստ թողեք:

3. Ինչպես թարմ պահել կոշիկները

Քնելուց առաջ կոշիկի մեջ մի փոքր սոդա լցրեք և այդպես թողեք ողջ գիշեր: Առավոտյան մաքրեք այն։ Կերակրի սոդան կլանում է բոլոր տհաճ հոտերը:

4. Եղունգի խարտոցի հատկությունները

Կեղտոտ հետքերը զամշե կոշիկների վրայից կարելի է հեշտությամբ հեռացնել եղունգների խարտոցի օգնությամբ: Լավագույն արդյունք ստանալու համար ամենասկզբում խոնավ շորով ինչքան հնարավոր է մաքրեք կեղտը, այնուհետև խարտոցը շփեք այդ հատվածին: Շատ ուժեղ հարկավոր չէ մաքրել:

5. Քացախի լուծույթը՝ կոշիկների համար

Իր թթվային հատկությունների շնորհիվ քացախի լուծույթը ոչ միայն օգնում է վերացնել տհաճ հոտերը, այլ նաև չեզոքացնում է ճանապարհային կուտակված աղերը: 1/3 բաժակ քացախը լուծեք 1 լ ջրում և որևէ կտոր թրջեք ստացված հեղուկով: Մաքրեք կոշիկներն այդ կտորով, մի քանի ժամ հանգիստ թողեք, ապա նորից մաքրեք, սակայն այս անգամ արդեն մաքուր, թաց անձեռոցիկով: Այնուհետև չորացրեք կոշիկը:

6. Ինչպես վերադարձնել լաքապատ կոշիկների փայլը

Այս դեպքում Ձեզ կօգնի վազելինը: Քերծվածքներից և այլ մանր թերություններից ազատվելու համար դրանով մաքրեք կոշիկի համապատասխան հատվածը:

7. Վարսակի ալյուրը՝ զամշե կոշիկների հետքերի դեմ

Յուղի հետքերը, որոնք հաճախ հայտնվում են զամշե կոշիկների վրա, հեշտությամբ մաքրվում են վարսակի ալյուրի միջոցով: Մի քիչ ալյուր վերցրեք, լցրեք հետքի վրա և թողեք կես ժամ: Այնուհետև ուղղակի մաքրեք ալյուրը որևէ կտորի օգնությամբ:

8. Լայնացնում ենք կոշիկները վարսահարդարիչի օգնությամբ

Որպեսզի կոշիկներն ավելի հարմար դառնան և իդեալական կերպով համապատասխանեն Ձեր ոտքին, հարկավոր է միայն հաստ գուլպաներ և վարսահարդարիչ: Հագեք գուլպաները, կոշիկները, ապա վարսահարդարիչով տաքացրեք այն:

9. Լայնացնում ենք կոշիկները սառնախցիկում

Շատ փոքր կոշիկը լայնացնելու ևս մեկ միջոց, սակայն այս անգամ օգտագործում ենք ոչ թե տաքությունը, այլ ընդհակառակը՝ սառնությունը: Հարկավոր է երկու փակվող փաթեթիկների մեջ ջուր լցնել և դնել կոշիկի գուլպայի մեջ: Թողեք փաթեթներով կոշիկները ողջ գիշեր և առավոտյան թողեք, որ սառույցն իր բնական եղանակով հալվի 20 րոպեի ընթացքում:

10. Իրար կպցրեք մատները, եթե բարձրակրունկ կոշիկ եք հագնելու

Տարօրինակ է հնչում, սակայն կանայք գիտեն, որ բարձրակրունկներ կրելիս հաճախ մեր ոտքերը կարծես դեֆորմացվում են: Չէի՞ք ցանկանա ոտքը հարմարավետ տեղավորել կոշիկի մեջ և այլևս ոչ մի ցավ չզգալ: Կօգնի հասարակ պլաստիրը: Իհարկե, այս մեթոդը չարաշահել պետք չէ, սակայն այն հաճախ կարող է ուղղակի փրկել Ձեզ:



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր