22:44 - Օրվա խորհուրդ.Մարտի 23         21:00 - Բերանում դառը համի զգացողության առաջացման պատճառներն ու բուժումը      20:45 - Ինչպես 3-ամյա աղջիկը «գողացավ» Հռոմի պապի թասակը (տեսանյութ)    

10 հուն 2017 20:15

Ինչպիսին կլինեն 2017 թվականին ծնված երեխաները

 

Հաճախ դեռ փոքրիկի լույս աշխարհ գալուց առաջ ապագա ծնողներն արդեն մտածում են հետագայում նրան ճիշտ դաստիարակելու մասին և դիմում են հորոսկոպների օգնությանը՝ երեխայի բնավորության գծերին ծանոթանալու համար: Pro7ya.ru կայքը պատրաստել է այն երեխաների բնութագիրը, որոնք ծնվելու են 2017 թվականին՝ Կարմիր Հրե Աքաղաղի տարում:
Ի դեպ՝ արևելյան ուսմունքի համաձայն՝ Կարմիր Հրե Աքաղաղը «կիշխի» 2017 թվականի հունվարի 28-ից մինչև 2018 թվականի փետրվարի 15-ը:
Չինական հորոսկոպի համաձայն՝ այս տարվա ծնվածներին հատուկ է համառությունը, տոկունությունն ու ջանասիրությունը: Այս երեխաներն ամեն ինչ շատ արագ կսովորեն, կլինեն նախաձեռնող ու աշխատասեր:

Աքաղաքի տարում ծնված երեխաներին հատուկ դրական հատկանիշներն են.

·         ստեղծարարությունը,

·         անմիջականությունը,

·         առաջնորդական հատկությունները,

·         հետաքրքրասիրությունը,

·         երազկոտությունը,

·         անկեղծությունը,

·         հուզականությունը:

Նրանց հատուկ են նաև որոշ բացասական հատկանիշներ, որոնք հետագայում կարող են խանգարել երեխային.

·         ալարկոտությունը,

·         եսասիրությունը,

·         կամակորությունը,

·         ուժային դիրքորոշումը

·         համառությունը:


Երեխայի կյանքի առաջին իսկ տարիներից հարկավոր է հաշվի առնել, որ նրան հարկավոր է բազմակողմանի զարգացում և բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ: Ոչ ավանդական հոբբիներն ու ստեղծագործական գաղափարները կօգնեն զարգացնել երեխայի տրամաբանությունն ու տարածական մտածողությունը, ինչը հետագայում շատ օգտակար կլինի: Առհասարակ այս տարի ծնվածների բնավորությունը շատ գունեղ է ու վառ:
Նրանք գիտեն, թե ինչ են ուզում
Հրե Աքաղաղը գիտի, թե ինչպես կարող է հնարավորինս արագ ու արդյունավետ կերպով հասնել նպատակներին և հաղթահարել բարդությունները:
Ծնողները պետք է հիշեն, որ Աքաղաղի տարում ծնված երեխաներին հարկավոր է անպայման խրախուսել ու աջակցել իրենց կատարած աշխատանքի ու հաջողությունների համար, սակայն ոչ մի դեպքում պետք չէ երես տալ: Երեխան պետք է հասկանա, որ միայն ճիշտ որոշումներ ընդունելու ու ճիշտ քայլեր կատարելու դեպքում նա կարժանանա «մրցանակի»: Շրջապատում ամեն ինչ ղեկավարելու բնատուր հատկությունն այս երեխաների մեջ առաջնորդական հատկանիշներ կզարգացնի, սակայն միայն այն դեպքում, եթե ծնողները չխառնվեն նրա բոլոր գործերին և չափից դուրս «հոգատար» չգտնվեն:
Այս երեխաները մանկուց երազկոտ են և կարող են վայրկենաբար որևէ անիրական բան հորինել: Սակայն, չնայած ճանապարհորդությունների ու արկածների հանդեպ նրանց տածած մեծ սիրուն, Աքաղաղները շատ պահպանողական են: Նրանք չեն սիրում տեղափոխություններ, մարդկանց մեծ կուտակումներ և առհասարակ փոփոխություններ: Սա է պատճառը, որ 2017 թվականին ծնված երեխաների ճիշտ զարգացման համար հարկավոր է կայունություն ու հետևողականություն:
Հայրիկը գլխավորն է
Ե՛վ տղա երեխաները, և՛ աղջիկները շատ մեծ նշանակություն են տալիս ընտանիքում հոր կատարած դերին: Երիտասարդ աղջիկների համար հայրը կդառնա ուժեղ սեռի ներկայացուցչի օրինակ ու հուսալի աջակից, ուստի մայրիկները չպետք է զայրանան ու խանդեն հոր հանդեպ տածած հետաքրքրության համար: Տղայի համար հայրը կլինի օրինակ ամեն ինչում:

2017 թվականին ծնված երեխաների համար մայրիկները կլինեն կապվածության, սիրո, քնքշության ու զգայունության օրինակ և այս զգացմունքները նրանք կպահպանեն ամբողջ կյանքի ընթացքում:
Պետք չէ խանգարել նրանց զարգացմանը
Աքաղաղի տարում ծնված երեխաները ոչ մի րոպե չեն կարողանում հանգիստ նստել: Նրանք հետաքրքրասեր են, հնարամիտ և միշտ որևէ զբաղմունք ունեն: Նրանց հատուկ է վերլուծական մտածողությունն ու ստեղծարարական ներուժը, ուստի աստղագետները խորհուրդ են տալիս մանկուց նրանց ուսումը կենտրոնացնել արվեստի կամ գիտության վրա:
Հետազոտությունների համաձայն՝ Աքաղաղի տարում ծնվածների շրջանում շատ են արիստները, երաժիշտները, գրողներն ու քաղաքական գոծիչները: Հետագայում նման մարդկանց սպասվում է կարիերայի աճ ու հարստություն, սակայն այս ամենը հնարավոր կլինի միայն իրենց ալարկոտության դեմ պայքարելու և կարգապահություն հաստատելու դեպքում:
Զարմանալի չէ, որ այս երեխաները շատ արագ են զարգանում, քանի որ Աքաղաղին հատուկ է բնատուր կենսական իմաստությունը: Նրանց տեսակետներն ու համոզմունքները հաճախ զարմացնում են շրջապատին, ուստի նրանք աջակցություն կփնտրեն հենց իրենց ծնողների մոտ: Նման երեխաների ծնողները պետք է սիրեն իրենց երեխային այնպիսին, ինչպիսին նա կա և ընդունեն նրա բոլոր տարօրինակությունները:
Աքաղաք-երեխաները շատ տարբեր են լինում: Նրանք կարող են շատ հանգիստ լինել, սակայն կարող են նաև «աքլորանալ»՝ թույլ չտալով ծնողների քնել գիշերները և ուշադրություն պահանջելով:



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր