22:44 - Օրվա խորհուրդ.Մարտի 23         21:00 - Բերանում դառը համի զգացողության առաջացման պատճառներն ու բուժումը      20:45 - Ինչպես 3-ամյա աղջիկը «գողացավ» Հռոմի պապի թասակը (տեսանյութ)    

11 հուն 2017 16:00

Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայից, այսօր մեզ մոտ, վաղը` ձեզ մոտ. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը եվրոպական երկրներին մեղադրել է սիրիական ճգնաժամի և սիրիացի փախստականների հարցում բավականաչափ սրտացավ վերաբերմունք չդրսևորելու համար և նշել, որ Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայից: Այս մասին հայտնում է թուրքական «ՀաբերԹյուրք» կայքը։
«Եվրոպայի անվտանգությունը Թուրքիայից է սկսվում: Եթե Թուրքիան անվտանգ չլինի` Եվրոպան ոչ մի դեպքում անվտանգ չի լինի: Մեզ մոտ մի բան է տեղի ունենում, հաջորդ օրը Եվրոպայում, ԱՄՆ-ում է տեղի ունենում: Ահաբեկչության դեմ անվտանգ երկիր չկա: Այսօր մեզ մոտ, վաղը` ձեզ մոտ»,- ասել է Յըլդըրըմը: 
Թուրք պաշտոնյան նաև հայտարարել է, որ Արևմուտքը ձևացնելով, թե պայքարում է Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ, իրականում ոչ մի լուրջ քայլ չի անում: 
«Այս տարածաշրջանի փրկության համար լուրջ պայքար միայն Թուրքիան է մղում», - հայտարարել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր