13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել         12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....      12:20 - «Սասնա ծռերի» անդամի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում. պաշտպանի բողոքը    

11 հուն 2017 16:20

Վանում պատմական հայկական տները ոչնչացման եզրին են

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքում հին հայկական տները, որոնք հիմնականում գտնվում են Վանի Բերդի մոտակայքի թաղամասերում, ոչնչացման եզրին են:
Ինչպես նշում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը»` Վանի պատմական թաղամասերի տների մեծ մասը թեև ոչնչացվել է ցեղասպանությունից հետո, սակայն դեռևս 20 տարի առաջ այս տարածքում կային կանգուն հայկական տներ, մինչդեռ վերջին երկու տասնամյակում դրանք կրել են ահռելի վնասներ և հայտնվել ոչնչացման եզրին: 
Ցեղասպանությունից հետո կանգուն մնացած այս թաղամասերը կործանման եզրին են հայտնվել տեղական իշխանությունների անտարբերության պատճառով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր