14:40 - Ամերիկահայ երիտասարդի ամուսնության անակնկալ առաջարկն ընկերուհուն՝ պարի ժամանակ.Տեսանյութ         14:20 - Ինչպիսին է Քիմ Քարդաշյանը խոհանոցում      14:00 - Ինչպիսին էին «Գահերի խաղը» սերիալի սիրված դերասանները երիտասարդ հասակում. Լուսանկարներ    

11 հուն 2017 18:15

Թուրքիայում զինված ահաբեկչական խմբավորման հետ կապերի կասկածանքով 84 բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել

Загрузка...

 

Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում իրականացվող անվտանգության միջոցառումների շրջանակում այսօր «զինված ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով» ձերբակալվել է 84 բարձրաստիճան զինվորական։ Նրանք, ինչպես պարզվել է արված ուսումնասիրությունների ընթացքում, օգտվում են հայտնի ByLock կոդավորված հավելվածից, գրում է թուրքական diken.com.tr կայքը: Վկայություն տալուց հետո նրանցից 36-ը բաց են թողնվել, մնացածը կալանավորվել են:

 

Թուրքիայի հետախուզական կոմիտեի պնդմամբ` ByLock-ից Թուրքիայի տարածքում օգտվում է շուրջ 250.000 գյուլենական, որոնք հավելվածի միջոցով մինչ օրս փոխանակել են ավելի քան 18 մլն գաղտնի հաղորդագրություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:



loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր