22:44 - Օրվա խորհուրդ.Մարտի 23         21:00 - Բերանում դառը համի զգացողության առաջացման պատճառներն ու բուժումը      20:45 - Ինչպես 3-ամյա աղջիկը «գողացավ» Հռոմի պապի թասակը (տեսանյութ)    

11 հուն 2017 19:18

Նոր հետազոտությունը պնդում է, որ մենք ապրում ենք 2 մոլորակի վրա (Տեսանյութ)

 
Գիտնականները պնդում են, որ 4.5 միլիարդ տարի առաջ տիեզերքում տեղի ունեցած բախման հետևանքով Երկիր մոլորակը միացել է փոքրիկ Թեյա անունով մոլորակի հետ: Նրանք կարծում են` երկրագունդը բաղկացած է երկու մոլորակներից, որոնք միացել են ճակատային բախման հետևանքով: Բախումն այնքան ուժգին է եղել, որ դրանից ձևավորել է Լուսինը: Սկզբնապես համարվում էր, որ Լուսինը ստեղծվել է, երբ փոքր Թեյա մոլորակը բախվել է Երկրին ու բաժանվել, և Թեյայի մի մասն արտանետվել է Տիեզերք և հայտնվել Երկրի ձգողականության ներքո: Բայց եթե այդպես լիներ, Լուսինն այլ քիմիական բաղադրություն կունենար, քան Երկիրը, քանի որ այն կազմված կլիներ առավելապես Թեյա մոլորակից: Սակայն լուսնային քարերն ուսումնասիրող Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ Լուսնի և Երկրի քիմիական բաղադրությունը շատ նման է: Դա նշանակում է, որ փոքրիկ Թեյա մոլորակի ու վաղ Երկրագնդի բախումն այնքան ուժգին է եղել, որ երկու մոլորակները հաջողությամբ միաձուլվել են և ձևավորել նոր մոլորակ` Երկիրը: 

 


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր