09:50 - Հրդեհ Արտաշատում. Գտել են բնակչի մոխրացած դին         09:45 - Ադրբեջանը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ      09:30 - Եղանակը Հայաստանում հունվարի 21-ին    

11 հուն 2017 19:30

Ադրբեջանցի ակտիվիստների խումբը կոչ է արել ԵԽԽՎ-ին զրկել Ադրբեջանի պատվիրակությանը ձայնի իրավունքից

Загрузка...

 

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների խումբը դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին՝ վեհաժողովի ձմեռային նստաշրջանից առաջ, գրում է contact.az-ը:

Նրանք կոչ են արել վեհաժողովին հետաքննել ԵԽԽՎ-ում քաղաքական կոռուպցիայի փաստերը, որոնց մասին հայտնի է դարձել Իտալիայում ԵԽԽՎ-ում Ժողովրդական կուսակցության խմբի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ քրեական գործի հարուցումից և «Եվրոպական կայունության նախաձեռնության» «Խավյարային դիվանագիտություն 2» զեկույցի հրապարակումից հետո:

 

Դիմումում հիշեցվում է, որ Միլանի դատախազությունը մեղադրել է Վոլոնտեին ադրբեջանցի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովից և Մուսլիմ Մամեդովից ընդհանուր 2,39 միլիոն եվրոյի չափով կաշառք ստանալու համար:

Խնդրագրի հեղինակները կոչ են անում ԵԽԽՎ-ին անհապաղ վեհաժողովից հեռացնել այդ պատգամավորներին և նրանց նկատմամբ հետաքննություն սկսել: Հեղինակները կոչ են անում նաև ադրբեջանական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից:

Խնդրագիրը ստորագրել է ավելի քան 30 ակտիվիստ: Քաղաքացիական հասարակության ակտիվիստների ստորագրահավաքն իրականացրել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը:



loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր