22:44 - Օրվա խորհուրդ.Մարտի 23         21:00 - Բերանում դառը համի զգացողության առաջացման պատճառներն ու բուժումը      20:45 - Ինչպես 3-ամյա աղջիկը «գողացավ» Հռոմի պապի թասակը (տեսանյութ)    

12 հուն 2017 11:00

«Առավոտ». Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ալիեւի ռացիոնալության մասին

 

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Իլհամ Ալիեւի ռացիոնալ կամ ոչ ռացիոնալ մտածողության մասին վեճն ինձ այնքան հետաքրքիր թվաց, որ ես էլ ինձ թույլ կտամ մի քանի նկատառում հայտնել: ՀՀ առաջին նախագահը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մտածողությունը ռացիոնալ է, իսկ Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսները, բերելով բարոյական, արժեքային եւ այլ տեսակի փաստարկներ, իրենց անհամաձայնությունն են հայտնում:

Ի՞նչ ենք հասկանում ռացիոնալ մտածողություն ասելով։ Կոնկրետ Իլհամ Ալիեւը, վստահ եմ, ուտելիքով պատառաքաղը տանում է դեպի բերանը, ոչ թե դեպի ականջը։ Չեմ կասկածում նաեւ, որ նա չի փորձում վերնաշապիկը ոտքերին հագցնել։ Բայց խոսքը քաղաքական եւ պետական գործչի ռացիոնալիզմի մասին է, որն է, ինչպես նշում է ինքը, առաջին նախագահը` «իրականությունը ճիշտ գնահատելու եւ երեւույթների պատճառահետեւանքային կապը ընկալելու ունակությունը»։ Հիտլերը 1933 թվականին ցանկանում էր ստեղծել «Երրորդ ռեյխը»։ Նա ճի՞շտ էր գնահատել իրականությունը։ Ինձ թվում է՝ ոչ. նրա նպատակն անհեթեթ ցնդաբանություն էր, որն արժեցել էր միլիոնավոր մարդկանց կյանք։ Լենինը ձգտում էր համաշխարհային հեղափոխությամբ համախմբել Երկրագնդի բոլոր պրոլետարներին եւ դրանով նոր, ավելի արդար աշխարհակարգ ստեղծել։ Նա ընկալո՞ւմ էր պատճառահետեւանքային կապերը։ Դարձյալ՝ ոչ։ Եվ հակառակ օրինակը. Ստալինը, որը նախորդ երկուսին չէր զիջում մարդակերությամբ, նպատակ էր դրել դաժան բռնապետություն հաստատելով՝ մոդեռնիզացնել երկիրը, դարձնել այն արդյունաբերական, իսկ ռազմական առումով` գերտերություն։ Դա ռացիոնալ նպատակ էր, եւ դաժանությունը, սրիկայությունը եւ նենգությունը չեն կարող «չեղարկել» այս փաստը:

 

Այդ ամենը հաշվի առնելով՝ դառնանք Իլհամ Ալիեւի մտածողությանը: Արդեն պարզեցինք, որ ռացիոնալիզմը «չեզոք է» բարի կամ չար, արդար կամ անարդար նպատակների հանդեպ: Բայց եկեք պարզենք` արդյոք իրատեսակա՞ն են այդ պետական գործչի նպատակները: Ակնհայտ է, որ նրա նպատակն է զենքի ուժով «վերանվաճել» Արցախը, եւ այդ նպատակն իրականացնելու համար նա նախապատրաստվում է նոր արյունալի բախումների: Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ Ալիեւը ճիշտ է գնահատում իրավիճակը եւ ընկալում է պատճառահետեւանքային կապերը: Ինձ թվում է` ոչ. նա սխալ է հաշվարկել իր երկրի տնտեսական, քաղաքական եւ ռազմական ռեսուրսները:

Մեր եւ Ադրբեջանի պարագայում խնդրի ռացիոնալ լուծումը խաղաղ, փոխզիջումային ճանապարհն է` այն պարզ պատճառով, որ մեր երկրների միջեւ չկա ռեսուրսների այնպիսի շեշտակի տարբերություն, որը կար, ասենք, Մեծ Բրիտանիայի եւ Արգենտինայի միջեւ (ֆոլքլենդյան ճգնաժամի ժամանակ, 1982) կամ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008 թվականի ամռանը: Նրանք, ովքեր ասում են, թե այդպիսի շեշտակի տարբերություն կա, պարզապես զբաղվում են քարոզչությամբ:

Մի խոսքով՝ ինձ թվում է, որ Իլհամ Ալիեւի մտածողությունը ռացիոնալ չէ: Եվ նա այդ առումով միայնակ չէ. Հայաստանում նույնպես կան իռացիոնալ մտածող բազմաթիվ մարդիկ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարու



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր