14:45 - Դանակահարություն Աբովյանի գիշերային ակումբում. հիվանդանոց է տեղափոխվել 4 երիտասարդ         14:30 - Արմավիրում թունավորված աշակերտների վիճակը բավարար է.մանրամասներ      14:15 - Ջոլին չի կարողացել զսպել հուզմունքը՝ առաջին անգամ խոսելով Փիթից բաժանվելու մասին.Տեսանյութ    

12 հուն 2017 12:30

Վիտամին С–ի մեծ չափաբաժինը սպանում է քաղցկեղածին բջիջները և խնայում առողջները

loading...

 

Վիտամին С–ն օգնում է օրգանիզմին ոչ միայն պայքարել մրսածության եւ գրիպի դեմ, այն նաեւ, պարզվում է, պայքարում է քաղցկեղային հիվանդությունների դեմ։ Redox Biology ամսագրում լույս տեսած University of Iowa–ի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ այդ վիտամինի մեծ չափաբաժինները սպանում են քաղցկեղածին բջիջները եւ խնայում առողջները։

Հեղինակների խոսքով՝ վիտամին С–ն հեշտությամբ օրգանիզմում վերածվում է ջրածնի պերօքսիդի, որը վնասում է ԴՆԹ բջիջները։ Քաղցկեղային բջիջների համար ավելի դժվար է պայքարել ջրածնի այդ պերօքսիդի դեմ եւ ազատվել նրանից, քան առողջ բջիջների համար։ Հենց այդ պատճառով վիտամին С–ն վնասում է քաղցկեղային բջիջները, իսկ առողջները դրանից գրեթե չեն տուժում։

 

Գիտնականների խոսքով՝ վիտամին С–ի մեծ չափաբաժինները կարող են օգնել քաղցկեղային հիվանդությունների բուժման հարցում քիմաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի հետ միասին։ Վիտամին С–ի ներերակային ներարկումներից հետո արյան մեջ դրա մակարդակը մեծանում է եւ 100-200 անգամ ավելի շատ է դառնում, քան նույն քանակությամբ այդ վիտամինը օրալ ճանապարհով ընդունելիս։

Հետազոտողները վիտամին С–ի ներարկումներով եւ ավանդական դեղերով քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի շրջանակում ազդել են ենթաստամոքսային գեղձի եւ թոքերի բջիջների վրա։ Նրանք հայտնաբերել են, որ կատալազի ֆերմենտը պատասխանատու է վիտամին С –ի գեներացրած ջրածնի պերօքսիդի դուրսբերման համար։ Սակայն փոքր քանակով կատալազներ ունեցող բջիջներն ավելի խոցելի են վնասվածքների եւ մահի առաջ վիտամին С –ի պատճառով։ Իսկ քաղցկեղային բջիջների մոտ հենց կատալազի դեֆիցիտ է նկատվում։


Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր