13:00 - Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել         12:30 - ՀԷՑ. Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում, այդ թվում....      12:20 - «Սասնա ծռերի» անդամի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում. պաշտպանի բողոքը    

12 հուն 2017 13:30

Թրամփն ասուլիսի ժամանակ CNN-ին անվանել է «կեղծ լուրեր տարածող» և հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցին(տեսանյութ)

 

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել CNN հեռուստաալիքի լրագրողի հարցին, գրում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ CNN-ը մեկ օր առաջ հոդված էր հրապարակել, որում գրել էր, որ Թրամփին և Բարաք Օբամային հատուկ ծառայությունները զեկուցել են, որ տեղեկություններ կան այն մասին, որ Ռուսաստանը ֆինանսական և անձնական տեղեկատվություն ներառող կոմպրոմատներ ունի նորընտիր նախագահի դեմ:

«Դուք հարց տալ չեք կարող: Ձեր կազմակերպությունը սարսափելի է»,-ասել է Թրամփը, երբ CNN-ի՝ Սպիտակ տան լրագրողը փորձել է հարց ուղղել նրան:

«Քանի որ դուք հարձակվում եք մեզ վրա, կարո՞ղ եք մեզ հարցի իրավունք տալ: Պարոն նորընտիր նախագահ, քանի որ դուք հարձակվում եք մեր լրատվական կազմակերպության վրա, կարո՞ղ եք մեզ հնարավորություն տալ»,- հարցրել է լրագրողը:

«Ես չեմ պատրաստվում ձեզ հարցի իրավունք տալ: Դուք կեղծ լուրեր տարածող լրատվամիջոց եք»,- ասել է նորընտիր նախագահը:Բացի այդ, Թրամփը մեկ այլ լրատվամիջոցի՝ BuzzFeed-ին աղբի կտոր է անվանել:

Թրամփին զայրացրել է այն, որ BuzzFeed-ը, որպես հրապարակման արդարացում հիմնվելով CNN-ի ավելի վաղ հրապարակված հոդվածի վրա, Թրամփի և Ռուսաստանի միջև կապերի և Թրամփի ու մարմնավաճառների մասնակցությամբ Ռուսաստանի հատուկ ծառայությունների տրամադրության տակ գտնվող սեքս-տեսանյութերի մասին տեղեկատվություն պարունակող 35 էջանոց զեկույց է հրապարակել, որի իսկությունը հաստատված չէ:

CNN-ն ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել լրատվամիջոցի դեմ Թրամփի թիմի քննադատության առնչությամբ. «CNN-ի որոշումը՝ հրապարակել մանրամասն ընտրված աղբյուրներով հոդված մեր կառավարության գործունեության մասին, մեծապես տարբերվում է BuzzFeed-ի որոշումից՝ հրապարակել չհիմնավորված տեղեկություններ»:

Լրատվամիջոցը նշել է, որ իրենք հստակ ցույց են տվել, որ մտադրություն չունեն հրապարակել զեկույցում պարունակվող չհաստատված տեղեկությունները, և խնդրել է Թրամփի թիմին հստակեցնել, թե հրապարակման մեջ ինչն է եղել ոչ ստույգ:

 

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր