ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

13 հուն 2017 17:53

Առանձին որևէ քաղաքական ուժ լավագույն դեպքում մի քանի տեղ կստանա՝ այդ մի քանի տեղի համար կարող են դիմել Սերժ Սարգսյանին. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսեց նախընտրական գործընթացներից՝ Ժողովրդավարական Հայաստան քաղաքացիական նախաձեռնության ստեղծման մասին և անդրադարձավ Արցախի սահմանադրությանն առընչվող հարցերին:
Պարույր Հայրիկյանը ապրիլի երկուսին ԱԺ ընտրություններին մասնակցելու համար քաղաքացիական միավորման կոչ է անում: Նրա համոզմամբ, հիմա դաշինքներ ձևավորելու իսկական ժամանակն է՝ կուսակցությունները վերջնական հայտ պետք է ներկայացնեն. «Ընտրություններին ինքնանպատակ մասնակցելը մեզ համար խնդիր չէ: Գաղափարական դաշինք ստեղծելու վերաբերյալ բոլոր խոսակցությունները, իշխանություններին ձեռնտու սադրանք են: Մենք այսօր կարող ենք խոսել միայն նպատակային դաշինքի մասին»: Պարույր Հայրիկյանն ասաց, որ ընտրություններին միաբան մասնակցելու ծրագրից բացի, այլ ծրագիր չունեն. «Առանձին որևէ քաղաքական ուժ լավագույն դեպքում մի քանի տեղ կստանա, իսկ այդ մի քանի տեղի համար կարող են դիմել Սերժ Սարգսյանին, նա էլ կարող է այդ մի քանի տեղը տալ»: 
Ամբողջական ասուլիսը՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր