Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 հուն 2017 17:30

Տոնական օրերին սննդամթերքի շուկայում լուրջ խախտումներ են հայտնաբերվել

Հայացք մամուլի ակումբի հյուրն էր  «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Բաբկեն Պիպոյանը փաստում  է, որ գնորդներն ավելի ուշադիր են դարձել հատկապես սննդամթերք գնելիս: Ըստ նրա՝ դրա մասին փաստում են իրենք՝ գնորդները, նրանք հիմնականում կաթնամթերքի ժամկետներին են ուշադրություն դարձնում:
Բաբկեն Պիպոյանն անդրադարձավ նաև Գումի մսի շուկայում տիրող իրավիճակին: Նրա հավաստմամբ՝ այս տարի պատկերն ավելի վատ էր, քան՝ նախորդ տարիներին:

Խոսելով տոնական օրերի խախտումների մասին նա նշեց. «Տոնական օրերից հետո իրականացրել ենք դիտարկումներ պարենային ապրանքի խանութներում, հայտնաբերել խախտումներ, որոնք իրենց բնույթով այնպիսին էին, որ կարող էր միայն լիազոր մարմինը հայտնաբերեր»:
Նրա խոսքով, արձանագրել են  ակնհայտ ոչ թարմ սնունդ, բայց վրան  գրված է եղել, որ արտադրված է ամսի 5-ին, պիտանի է մինչև ամսի 12-ը. «Մտնում ենք խանութ, խոսում ենք, ասում են, որ դեռ նոր ապրանք չեն բերել: Մտնում ենք հենց հարևան խանութ, տեսնում,  հին ապրանքի վրա գրված է, որ երեկվա ապրանք է»,- ասաց նա: 

Բաբկեն Պիպոյանը նաև  նշեց, որ պահպանման պայմանների խախտումներ նույնպես արձանագրվել են. «Սուպերմարկետն իր տարածքը չի նախատեսել ամանորյա ռեժիմով աշխատելու համար: Ամանորի օրերին 3 անգամ աճում է առևտրի ծավալները: Այդ օրերին որոշ ապրանքատեսակներ տեղափոխում են իրենց համար ոչ նախատեսված պահպանման պայմաններ: Կամ գերծանրաբեռնված է լինում սառնարանը: Սրա նկատմամբ հսկողություն չի իրականացվել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր