Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

17 հուն 2017 15:46

Չկան կայացած կուսակցություններ, կայացած է ՀՅԴ-ն, որն այսօր շատ ցածր վարկանիշ ունի. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը ամփոփեց 2016թ-ի արտաքին և ներքին քաղաքական տարին, խոսեց 2017թ-ի հեռանկարների մասին:

«Անցած տարին բոլոր առումներով ծանր տարի էր Հայաստանի համար, բայց կարողացանք դիմակայել այդ մարտահրավերներին, 2017-ի համար ավելի լավատեսորեն եմ տրամադրված, որովհետև ձևավորվել է մտավոր պոտենցիալ, որը որոշակի քայլեր է իրականացնում»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Ըստ նրա, Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները՝ ապրիլյան քառօրյա պատերազմն էր, այնուհետև հուլիս-օգոստոսին «Սասնա ծռերի» գործողությունը, դրան հաջորդած վարչապետի փոփոխությունը, նոր տնտեսական քաղաքականության մշակման գործընթացը: Նա չբացառեց, որ այս տարի նոր սրացումներ կլինեն հայ-ադրբեջանական հարթությունում, ինչը ըստ նրա Ալիևի երկակի քաղաքականության արդյունք է. «Կարծում եմ, որ հայ-ռուսական զորախմբի ստեղծումը լրացուցիչ երաշխիք է մեր անվտանգության համար»:

Տարածաշրջանային իրադարձություններին անդրադառնալով՝ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ Սիրիայում որոշակի հստակություն է ձևավորվում, բայց դա չի նշանակում խնդիրների լուծում:
Ինչ վերաբերվում է Թուրքիային նա ասաց. «Մենք մտածում ենք, որ Թուրքիան մասնատման եզրին է, այնտեղ անըդհատ ըմբոստություններ են, բայց և այնպես, ես հակված եմ նրան, որ այս ամենի արդյունքում Թուրքիան կարող է դուրս գալ ավելի միավորված, ուժեղ, քան նախկինում՝ անկախ երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներից»:

Ներքաղաքական դաշտում, ըստ Գագիկ Հարությունյանի, ապրիլյան ընտրություններից առաջ նոր համախմբումներ են լինում կուսակցությունների միջև, բայց սկզբունքորեն շատ բան չի փոխվելու դրանից հետո. «Ամեն ինչ առայժմ խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն մեծամասնություն կլինի խորհրդարանում: Ծառուկյանի գործոնն իհարկե առկա է լինելու ընտրություններում, թե ինչ ձևով, չեմ կարող ասել: Չկան կայացած կուսակցություններ, կայացած է ՀՅԴ-ն, որն այսօր շատ ցածր վարկանիշ ունի՝ գուցե խորհրդարանական համակարգը նպաստի կայացած կուսակցությունների ձևավորմանը»:   
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր