Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»       Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»    

31 հուն 2017 17:49

Աղաբուժությունը սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման միջոց

Հայացք մամուլի ակումբում Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի փոխնախագահ, ԲԳԹ, դոցենտ Լյուդմիլա Սիմոնյանցը և Հալոմեդ առողջության վերականգնողական կենտրոնի տնօրեն Ծովինար Պողոսյանը խոսեցին սուր շնչառական հիվանդությունների, դրանց կանխարգելման և բուժման, ինչպես նաև բարդություններից խուսափելու մասին:

Ըստ մասնագետների բոլոր վարակիչ հիվանդությունների մոտ 90 տոկոսը, որոնցով վարակվում են երեխաները, ՍՇՎ–ն է։ Սուր շնչառական հիվանդությունների հիմնական հարուցիչները վիրուսներն են, որոնց թիվը շատ մեծ է՝ մոտ 200, սակայն սուր շնչառական հիվանդությունների հարուցիչներ են հանդիսանում նաև մանրէներն ու սնկերը:

Լյուդմիլա Սիմոնյանցը նշեց, որ առավել խոցելի են այն երեխաները որոնց իմունիտետը թուլացած է. «Ռիսկի խմբում առաջին հերթին վաղաժամ ծնված երեխաներն են, որոնք բնածին իմունոդեֆիցիտ ունեն: Եթե  մինչև մեկ տարեկան երեխան, որը կրծքով է կերակրվում, տարեկան ավելի քան հինգ անգամ վարակվում է սուր շնչառական հիվանդություններով, կարելի է ենթադրել, որ նա իմունային համակարգի խնդիրներ ունի։ Կրծքի կաթով սնվող երեխաները սովորաբար բավականին լավ են պաշտպանված շատ հիվանդություններից: Ինչ վերաբերում է ավելի մեծ երեխաներին, ապա եթե նրանք տարեկան 6-7 անգամ են վարակվում, ամենայն հավանականությամբ, նրանք խնդիր ունե, և նրանց իմունիտետը չի կարողանում հաջողությամբ դիմադրել վիրուսներին»:

Մասնագետների համոզմամբ պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել կանխարգելմանը: Այս ամենից խուսափելու  համար պետք է ամրացնել երեխայի օրգանիզմը և իմունիտետը, որպեսզի նա հեշտությամբ դիմակայի ինֆեկցիոն հիվանդություններին՝ կոփել երեխային, ֆիզիոթերապևտիկ, շնչառական ուղիները ամրացնող վարժություններ կատարել։ 

«Հիմա դպրոցում, երբ երեխան սուր շնչառական վարակ է ունենում, մի փոքր ջերմություն է ունենում, անմիջապես երեխային ուղարկում են տուն, սակայն պետք է դպրոցներում առավել լուրջ ուշադրություն դարձնեն այս հարցին, ու մինչ հիվանդության տարածվածության սեզոնը, մասնագետի հետ հանդիպում կազմակերպեն ծնողների ու աշակերների համար, որպեսզի մասնագետի խորհրդով կարողանան կատարել համապատասխան միջոցառումներ, հաճախ չհիվանդանալու և կոփված լինելու համար»- ասաց Լյուդմիլա Սիմոնյանցը։

Հալոմեդ առողջության վերականգնողական կենտրոնի տնօրեն Ծովինար Պողոսյանն էլ նկատեց, որ եթե մենք ճիշտ չենք կատարում բուժումը ինչպես նաև կանխարգելումը արդյունքում լինում է որոշակի բարդություններ. «Ընդհանրապես բոլոր շնչառական հիվանդությունների վտանգը հենց բարդությունների մեջ է: Աշխարհում ամեն տարի մինչև 500 մլն մարդ հիվանդանում է սուր շնչառական հիվանդություններով: Ցավոք սրտի, մենք իրականացնում ենք բուժում, բայց կարծես թե կանխարգելում այդքան էլ չենք սիրում: 

Ծովինար Պողոսյանը նշեց, որ կանխարգելումը ավելի կարևոր է քանի որ կանխարգելման արդյունքում բարձրացվում է իմունիտետը և մարդը չի հիվանդանում: Նա նաև ներկայացրեց կանխարգելման միջոցներից հալոթերապիան. «Հալոթերապիան թարգմանաբար նշանակում է աղաբուժություն՝ հայտի է որպես անձավաբուժության տարբերակներից մեկը: Այն գալիս է դեռ միջին դարերից, երբ մարդիկ մտնում էին աղի քարանձավ և շատ արագ բուժվում շնչառական խնդիրներից: Այսօր և եվրոպական շատ երկրներում և մեր երկրում  կա անձավաբուժությանը նման տիպ՝ բունկերներ իջնելը: Այն ապահովված է այդ նույն կլիմայական պայմաններով՝ օդի խոնավությունը 40-50 աստիճան, ջերմաստիճանային պայմանները 18-20 աստիճան և միկրոաղի կրիստալները, սակայն  բունկերներ իջնելը ոչ միշտ է, և ոչ բոլորին է հարմար: Այս նպատակով էլ արդեն ստեղծվել է հալոկամերաները, որոնք աղի քարանձավի նմանակներն են: Գոյություն ունեն հալո գեներատորներ, որոնք ապահովում են համապատասխան միկրոկլիման: Հալոթերապիան ունի  և բուժական ազդեցություն, և ամենակարևորը իմունիտետն է բարձրացնում: Այն անհրաժեշտ է ոչ միայն երեխաներին, այլ նաև ծերերին և խրոնիկ հիվանդներին: Տարիքային որևէ սահմանափակում չկա: Այս պրոցեդուրան օգտագործվում է որպես սուր շնչառական հիվանդությունների կանխարգելում»-ասաց Ծովինար Պողոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր