Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

07 փետ 2017 18:30

Արարատի մարզում ԲՀԿ ռեյտինգային ցուցակով կառաջադրվի «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը

2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները խոստանում են լինել բավականին թեժ՝ եթե, հատկապես, հաշվի առնենք ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների մրցապայքարը:
 
Արարատի մարզում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում:
Hayacq.com-ի տեղեկություններով, Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով ԲՀԿ-ից կառաջադրվի ԱԺ նախկին պատգամավոր,  «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը, որը մի քանի անգամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել այս մարզից: Մամուլի հրապարակումների համաձայն այստեղ ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:
Իսկ ՀՀԿ ցուցակի ռեյտինգային թեկնածուն Արարատի մարզում, մեր տեղեկություններով, կլինի Ազգային Ժողովի ներկայիս պատգամավոր, այս ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված՝ Մուրադ Մուրադյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր