Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

10 փետ 2017 17:00

Ի՞նչ պետք է ուտեն ապագա մայրիկները, որպեսզի խելացի երեխաներ ծնվեն

Մասնագետները խորհուրդ են տալիս հղիության ընթացքում սննդակարգի մեջ Օմեգա-3 ճարպային թթուներ պարունակող ձկնեղեն ընդգրկել: Արդյունքում կծնվեն խելացի, շփվող եւ անմիջական երեխաներ: Ըստ գիտնականների` Օմեգա-3-ը որոշիչ դերակատարում ունի երեխայի ապագա ունակությունների գործում: Իսկ դրա պակասը խիստ բացասական է անդրադառնում հասարակության մեջ նրանց վարքագծի վրա: Մասնագետները նշում են, որ Օմեգա-3 հատկապես պարունակվում է յուղոտ` սաղմոն տեսակի ձկների մեջ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հղիության ընթացքում Օմեգա-3 թթուներ քիչ օգտագործած կանանց մտավոր ունակության IQ-ն 6 անգամ ցածր է միջինից: Այս նորությունը ցնցել էր շատերին, քանի որ մինչ օրս հղիներին խորհուրդ էր տրվում սահմանափակել յուղոտ ձկնատեսակների եւ ծովամթերքների քանակությունը: Պարզվել է, որ Օմեգա-3-ի քիչ քանակությունը բարձրացնում է երեխաների` սոցիալական պահվածքի խանգարումների հավանականությունը: Նրանք դժվարանում են ընկերներ ձեռք բերել, շփվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր