Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

16 փետ 2017 12:35

Դա բացարձակ ահաբեկություն է` Լևոն Բարսեղյանը «Հաց բերող»-ի մասին

Դա բացարձակ ահաբեկություն է` Լևոն Բարսեղյանը «Հաց բերող»-ի մասին«Հաց բերող» Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց: Ո՞րն է դրա իրական պատճառը: Ինչո՞ւ իշխանությունը որոշ հենց նախընտրական փուլում ձերբակալել կամ չեզոքացնել Ա. Սարգսյանին:
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բասեղյանի կարծիքով, շատ հաճախ «ավտորիտար ռեժիմի քայլերի մեջ տրմաբանություն փնտրելը բացարձակ հիմարություն է»:
Լ. Բարսեղյանի խոսքով` իշխանությունները լավատեղյակ լինելով «Հաց բերողի» հիվանդության մասին, չպետք է նման կերպ վարվեին. «Դա բացարձակ ահաբեկություն է: Վերջիվերջո, պետություն ենք, վերջիվերջո, այդ գործը շահելու են ՄԻԵԴ-ում: Բոլորի համար հասկանալի է` նա որևէ վտանգ և խոչընդոտ չէր ներկայացնում: Ճիշտ է` մեկուկես ամիս ազատության մեջ էր, բայց ամբողջությամբ գաղտնալսվում էր, հսկվում էր և իշխանությունների աչքի առաջ էր: Գուցե թե, ինչ-որ մի հատված որոշեցին բաց թողնել, տեսնել ինչ կոնտակտներ ունի այս մարդը, ովքեր են հետաքրքրված իրենով, ովքեր են գնում-գալիս և այլն, բայց որևէ քրեական որակ չունի այս մարդու գործողությունները: Ես նրանց այդ քայլն ավելի շուտ անհեթեթություն եմ համարում, և այն հիմարություն կկոչեմ, քան թե ուրիշ պատճառաբանված բան»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը` հավելելով, որ ռեժիմն այսկերպ ատամ է ցույց տալիս, թե տեսեք` ինչի ենք ընդունակ: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն վարկածին, որ «Հաց բերողին» մեկուսացնելու պատճառներից կարող է լինել ընտրություններին նրա` որևէ դաշինքին միանալու հանգամանքը, ինչը, վերջինի շնորհիվ կարող էր բարձրանալ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ չի բացառում նման վարկածը: Սակայն նշեց, որ ցանկության դեպքում, Ա. Սարգսյանը բանտից էլ կարող է միանալ իր նախընտրած դաշինքին: «Եթե ուզենա` այսպես էլ կարող է միանալ որևէ դաշինքի: Ուստի, կասկած ունեմ այդ մասով: Բացի ասեկոսեներից, այդ մասին ուրիշ այլ բան չեմ լսել: Նա կարող էր բանտում լինել, բայց միանալ որևէ դաշինքի և դրանից, կարծում եմ, իր ազդեցությունը չէր տուժի, հակառակը` կարող էր նույնիսկ աճել այդ դաշինքի շանսերի վրա»:
Լևոն Բարսեղյանի կարծիքով` վերջիվերջո, իշխանությունը պատասխան ու հաշիվ է տալու, նաև տուգանք է վճարելու Արթուր Սարգսյանին` հասցված առողջական և բարոյական վնասի համար: «Ու դա լինելու է մեր գրպանց, ո´չ Սերժիկի գրպանից է լինելու, ո´չ էլ դատավորների»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր