Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

14 հուն 2016 21:00

Օրվա հրամայական՝ ազգային հակաօդային պաշտպանության համակարգ

Օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրին, որը կնքվել էր նախորդ տարեվերջին: Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԵՊՄ  համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Լևոն Շիրինյանի հետ:

-Պարոն Շիրինյան, ի՞նչ կասեք Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրի վերաբերյալ: Այն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա, եթե հաշվի առնենք ստեղծված պատերազմական իրավիճակը:
-Երբ 2015 թ-ին  թուրքերի կողմից Սիրիայում խոցվեց ռուսական ինքնաթիռը,  Ռուսաստանում քաղաքականության արմատական փոփոխություն եղավ: Ռուսաստանը Կովկասում  սկսեց վարել ագրեսիվ քաղաքականություն, որտեղ փորձեց օգտագործել հայկական կողմին՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու համար: Դա ցույց տվեց  ապրիլյան դեպքերը:  Բացվեց խորքային շերտերը, որի հիմման վրա Ռուսաստանը հարաբերվում  է Հայաստանի հետ: Պնդում եմ, որ Ռուսաստանը սրբության սրբոցի նման պաշտպանում և կիրառում է 1921 թ-ի մարտի 16-ի պայմանագիրը՝ որը նշանակում է 30 000-քառ. կմ Հայաստանի Հանրապետություն և ԼՂՀ: Սա իրենց քաղաքականության արմատն է: Նրանք ոչինչ չեն անում որպես դաշնակիցներ՝  հայկական կողմի և իրենց շահերի ներդաշնակեցման համար: Նույնիսկ մոռանում են, որ 90- ական թթ. իրենք կարողացան կառչած մնալ Այսրկովկասում բացառապես, Հայաստանի հետ համագործակցելու շնորհիվ, երբ վրացիներն ու ադրբեջանցիները շպրտել էին ռուսներին Կովկասից դուրս: Քանի որ ռուսական պետությունը և ժողովուրդը  «երախտապարտ» են,  նրանք վերադարձել են  ավանդական Լենին-Քեմալ համաձայնությանը:  Մեր ռազմաքաղաքական  դասակարգը, որը չգիտես Հայաստանն ուր է տանում և ինչի համար, ռուսներին պետք է ասի, որ ձեր հայրենիքի համար, որ Հայրենական պատերազմ եք կոչում՝  300 000 հայորդու կյանք է տվել ձեր տափաստաններում: Ռուսաստանի այս պահվածքը խոսում է այն մասին, որ նրանց քաղաքական մշակույթի մեջ երախտագիտության գիտակցում գոյություն չունի: 

Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրի ստորագրումը  հայկական կողմի համար չափազանց կործանարար կլինի: Ադրբեջանական զինուժի ձեռքում է գտնվում Թալիշի հատվածը, որը սեպի նման խրվել է մեր՝ նախկին ԼՂՀ տարածք, երկրորդ՝ վերցրել են Վարազաթումբը (Լելեթեփե), և եթե հակաօդային պաշտպանության սիստեմը հայկական կողմը չկառավարի՝ ինչքանել ապացուցեն, որ 6-րդ  կետը թույլ է տալիս, որ մենք ինքնուրույն  լինենք,  ես դրան չեմ հավատում: Այս դեպքում,  Բաքուն կգրոհի օդից ինքնաթիռներով,  երկու ճակատով էլ՝ Վարազաթմբից և Թալիշի հատվածից կհարձակվեն  և, ուզի չուզի հայկական կողմը վայրկյանների ընթացքում կապիտուլացիայի առաջ կկանգնի: Ապրիլյան դեպքերի ժամանակ այդ հաջողությունը չունեցան, որովհետև  ունեինք ազգային հակաօդային պաշտպանություն: Եթե հայկական կողմը ճար չունի Ռուսաստանի արջի  ճանկից դուրս գալու՝ ինչ ինչ պատճառներով, ապա պետք է առաջարկի, որ համագործակցության  և փոխադարձ օգնության պայմանագիր կնքվի   և, ոչ՝ ավելին:
Ներկայացված սպառնալիքն իսպառ վերանալու համար պետք է մտածել, թե ինչպես վերականգնել կորցրած դիրքերը: Անպայմանորեն …

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր